Սելենա Գոմեսը շարունակում է համագործակցությունը Adidas-ի հետ և ներկայացնում նոր՝ աշուն-ձմեռ NEO հավաքածուն:
Հագուստի հավաքածուի գովազդային ակցիային Սելենան անձամբ է մասնակցել: Ֆոտոշարքի համար աստղը լուսանկարվել է սթրիթ-ֆեյշն կերպարով:
Ի դեպ, բացի սեփական հավաքածուի թողարկումից , Սելենան ունի ժպտալու ևս մեկ պատճառ. ինչպես երևում է՝ Ջասթին Բիբերի հետ հարաբերություններում նորից սպիտակ շրջան է սկսվել: Անցած հանգստյան օրերը զույգն անցկացրել է Կանադայում: Դժվար է ասել, որ նրանց միավորումը անկանխատեսելի էր, սակայն նրանց համար հնարավոր չէ չուրախանալ: