Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ

ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ` Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Գիտելիքի օրվա առթիվ:

«Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` «Գիտելիքի օրվա» կապակցությամբ; Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի:

Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության 23-ամյակի տարում հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ:

Սիրելի դպրոցականներ

Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ և ազատ ապրելու ձեր իրավունքը, ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը:

Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի երեխաներ:

Հարգելի ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի և աշխատասիրություն: Թող նրանք խորը և հիմնավոր յուրացնելով տարբեր ուսմունքներ, հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը:

Բարի գալուստ և հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը:

Մեր հայրենիքի անկախության 23-ամյակի առթիվ մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ նրա մատաղ սերունդը` անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, մարդկային ու հայրենասեր, որ կարողանա, ավելի ճշգրիտ իմաստավորի անցյալը, տեր կանգնի ներկային և ավելի իմաստուն կերպով նախագծի գալիքը: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ. ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաջողություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում