Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

«Քոչարյանը ճիշտ կանի, եթե մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

– Պարոն Իսագուլյան, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «կարո՞ղ եք կրկին գալ իշխանության», ասել է, թե դա կախված է հանգամանքներից: Ի՞նչ հանգամանքներ նկատի ուներ, ի՞նչ հանգամանքների առկայության դեպքում Ռ. Քոչարյանը կրկին իշխանության կգար:

– Նա իր հարցազրույցներից մեկում նշել էր այն երեք հիմնական պատճառները, որոնց առկայության պարագայում ինքը չմասնակցեց 2013թ. նախագահական ընտրություններին, այժմ այդ պատճառները, կարծում եմ, չկան, և նրա գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա: Կոնկրետ ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, որովհետև անհնար է, որ նա ուշադիր չլինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող որևէ քաղաքական գործընթացի նկատմամբ: Եվ եթե անհրաժեշտ է համարել, դրանց նաև արձագանքել է: Ռ. Քոչարյանի բոլոր հարցազրույցները ցույց են տվել, որ նա երբեք քաղաքականությունից չի հեռացել:

– Լրագրողի հարցը վերաբերում էր իշխանության վերադարձին: Քաղաքականության մեջ լինելը մի բան է, իշխանության լինելը՝ այլ բան: Ի՞նչ հանգամանքներ պետք է լինեն, որ Ռ. Քոչարյանը իշխանության վերադառնա:

– Կասե՞ք, թե քաղաքականությամբ զբաղվող մարդկանց նպատակը որն է: Քաղաքականությամբ զբաղվելու հիմնական խնդիրն այն է, որ մարդ հնարավորություն ունենա կյանքի կոչել այն քաղաքական հայացքները, այն տնտեսական մոտեցումները, որ պատկերացնում է իր հայրենիքի, ժողովրդի համար: Իսկ դրանք կյանքի կոչելու մեկ ճանապարհ կա՝ ընտրությունների միջոցով ժողովրդից իշխանություն ստանալը և առկա խնդիրները կյանքի կոչելու համար այն օգտագործելը: Կարծում եմ, որ Քոչարյանը քաղաքականության մեջ կա և ունի նոր մոտեցումներ: Եվ կարծում եմ, որ թե ԼՂՀ-ում և թե ՀՀ-ում նախագահ եղած, քաղաքական ու տնտեսական զարգացումներին անմիջական մասնակցություն ունեցած մարդը կարող է ոչ միայն ակնկալիք ունենալ, այլև ցանկության դեպքում՝ նաև հնարավորություն իշխանության վերադառնալու և կյանքի կոչելու բոլոր այն խնդիրները, որոնք առկա են թե ՀՀ-ում, թե ԼՂՀ-ում: Ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, այնպես էլ Ռ. Քոչարյանը իշխանության գալու իրավունք ունի:

– Փաստորեն, Ռ. Քոչարյանը ցանկանում է կրկին իշխանությա՞ն գալ:

– Գաղտնիք չէ, որ ես երբեմն հանդիպում եմ պարոն Քոչարյանին, նրա հետ տարբեր թեմաների շուրջ զրույցներ եմ ունենում, և այդ հարցը մոտ մեկ տարի առաջ նրան տվել եմ: Պարոն Քոչարյանը շատ լավ է անցկացնում իր ազատ ժամանակը: Ինձ շատ զարմացնում է նրա անգլերենի իմացությունը, տնտեսական խնդիրների և աշխարհաքաղաքական զարգացումների նկատմամբ նրա ունեցած մոտեցումները: 60 տարին է լրանում, բայց ես ապշում եմ, որ 18-20 տարեկանները դժվար թե կարողանան նրա նման աշխույժ, սպորտային վիճակում լինել: Եվ ես հարցնում էի, թե ինչու ավելի ակտիվ չէ քաղաքականության մեջ: Նա գտնում էր, որ ինքն այսօր այդ հանգստի իրավունքն ունի: Ինքն իսկապես ցանկանում է, որ նոր դեմքեր, նոր կերպարներ գան, բայց, չգիտես ինչու, հայ իրականության մեջ ամեն ինչ կապվում է մեր երեք նախագահների հետ:

Ես ինքս և առաջին, և երկրորդ նախագահներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել: Եվ երբ պետությունը գտնվում է մի վիճակում, որից իրենք կարող են դուրս բերել, իրավունք չունեն ասելու՝ ես արդեն իմը արել եմ և այլևս անելիք չունեմ: Եթե մարդը հասել է մի բարձունքի ու իջել է այնտեղից, հետո շատ ավելի իմաստնանում է, ավելի լավ է տեսնում բացթողումները: Եվ կարծում եմ, որ այն մտորումները, որ այդ հարցազրույցում պարոն Քոչարյանն արտահայտել է, իրականություն դարձնելու հնարավորություն ունի:

– Ի վերջո, ի՞նչ հանգամանքներ պետք է լինեն, որ նպաստեն Ռ. Քոչարյանի վերադարձին:

– Երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն օր օրի վատանում է, վտանգված է նաև ԼՂՀ անվտանգությունը, քաղաքական իրավիճակը դառնում է անկայուն և անվերահսկելի: Այսինքն՝ հանգամանքներ կան, որ ամեն րոպե կարող են տեղի ունենալ: Եվ նման պարագայում եթե նա կամ որևէ մեկը կարող է մոբիլիզացնել ուժերին ու երկիրն այդ վիճակից դուրս բերել, ապա ինչու չանել: Ցանկացած մեկն ունի այդ իրավունքը, և ես զարմանում եմ, որ բոլորը լարվում են, երբ խոսքը վերաբերում է Քոչարյանին: Դա կարող է անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե դա կանի պարոն Ծառուկյանը, Աստված զորություն ու հնարավորություն տա նրան: Բայց այն իրավիճակը, որ այսօր առկա է Հայաստանում, դրա փոփոխության մասին որևէ մեկը երկրորդ կարծիք չունի:

– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ռ. Քոչարյանի հետ:

– Մոտ ժամանակներս և շուտով նորից պիտի հանդիպեմ:

– Այդ ընթացքում նա ավելի ակտիվ լինելու, ընտրություններին մասնակցելու և իշխանության գալու մասին ցանկություն չի՞ հայտնել:

– Ես եմ ցանկություն հայտնել: Թող անհամեստություն չթվա, ես եմ պնդել, որ նա ակտիվ չլինելու իրավունք չունի: Երբ մարդը եղել է շարժման առաջամարտիկներից, ԼՂՀ նախագահ, ՀՀ նախագահ ու հիմա ապահով տանը նստած է, բայց ուրիշներին կարող է աղքատությունը սպառնալ, ԼՂՀ և ՀՀ անկախությանը վտանգ սպառնալ, երկիրը դատարկվել, և այդ մարդը կարող է ինչ-որ բան փոխել, բայց պասիվ դիրք է ընդունում, ես կասեմ, որ նա դավաճան է: Հասարակությունը կասի, որ այն, ինչ արել ես քո պաշտոնավարման ժամանակ, արել ես բացառապես քո անձնական շահի, քո ընտանիքի համար: Բայց Քոչարյանն այդ մարդը չէ:

– Ձեր կարծիքով՝ Ռ. Քոչարյանը կմասնակցի՞ առաջիկա նախագահական ընտրություններին:

– Իմ կարծիքով՝ շատ ճիշտ կանի, որ մասնակցի:

– Մասնակցելու դեպքում, Ձեր կարծիքով, նրան ո՞ր ուժերը կսատարեն:

– Ես կարծում եմ, որ շատ շատերը կսատարեն: Ես իրավունք չունեմ այլոց անունից ինչ-որ բան ասելու, բայց վստահ եմ, որ միայն նրա անձի առկայությունը բավական է, որ բավական լուրջ ուժեր համախմբվեն նրա շուրջը՝ ինչպես 2008 թ. շատերը համախմբվել էին Լ. Տեր-Պետրոսյանի շուրջը: 2007 թ. ես ասում էի, որ Լ. Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, բայց շատերը, ինչու չէ, այդ թվում նաև պարոն Քոչարյանը, չէին հավատում՝ ասելով, թե ինչ ուժեր կհամախմբվեն նրա շուրջը: Տեսաք, որ առաջադրվեց, և շատ լուրջ ուժեր համախմբվեցին նրա շուրջը, և նա լուրջ հաջողություններ ունեցավ: Եվ եթե Քոչարյանն առաջադրվի, կտեսնեք, թե ինչ ուժեր կհամախմբվեն նրա շուրջը:

– Երբ առաջիկայում հանդիպեք Ռ. Քոչարյանին, նրան ի՞նչ խորհուրդ կտաք ակտիվ քաղաքականության և իշխանության վերադառնալու համար:

– Կարող եմ ասել, որ ինչ անում է՝ շատ լավ է անում, շատ ճիշտ է անում: Եվ լավ կլինի, որ շատ ավելի ակտիվ լինի: Դա ասում եմ նաև առաջին նախագահին: Այդպես կուզենայի դիմել նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: Նրանց ակտիվությունից մեր երկիրը միայն կշահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում