Ֆինն ու շվեդ գիտնականները մշակել են նոր եղանակ, որը թույլ է տալիս բավական ճշգրիտ որոշել՝ մարդը հիվա՞նդ է արդյոք մալարիայով, թե՞ ոչ:
Ինչպես հայտնել է «Լավ լուրեր Ֆինլանդիայից» պորտալը, նախագծին մասնակցել են Հելսինկիի մոլեկուլյար բժշկության ինստիտուտի և Ստոկհոլմի թագավորական ինստիտուտի մասնագետներ:
Մոլեկուլյար բժշկության ինստիտուտում բացատրել են, որ գիտնականների ստեղծած էլեկտրոնային ախտորոշման մեթոդը գերազանցում է արյան նմուշների «ձեռքով» ուսումնասիրությանը, որը հաճախ կախված է բժշկի կոմպետենտությունից:
Եղանակը, որ առաջարկել են հետազոտողները, օգտագործում է այն նույն ալգորիթմը, որը կիրառվում է դեմքերի ճանաչման համակարգերում: Գիտնականները պնդում են, որ այդ մեթոդի ճշգրտությունը համապատասխան է ԱԿՀ-ի բոլոր չափանիշներին: