Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն (36-0) քվեարկել է Հայոց ցեղասպանության իրազեկման ակտի (AB
1915) օգտին: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի կայքում:
Ավելի վաղ՝ ապրիլին, օրինագիծը, դարձյալ միաձայն, ընդունվել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովում: Օրինագծի հեղինակն է Նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանը:
Ընդունված օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանություն վերապրածների և ականատեսների բանավոր վկայությունները կներառվեն Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցների մարդու իրավունքների ծրագրերում: Բացի այդ, բանաձևը կոչ է անում ուսուցիչներին տրամադրել համապատասխան ռեսուրսներ՝ Ցեղասպանության մասին ուսուցանելու համար: