Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը նախատեսվում է հաստատել 2015-ին` նկատի ունենալով, որ այն ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի 1-ից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչ Թիմուր Սուլեյմանովին:
«Դրանք կլինեն ոչ թե ուղղումներ, այլ գործող Մաքսային օրենսգիրք: Այժմ Եվրասիական տնտեսական միությունը 3 երկրների համապատսխան գերատեսչությունների հետ աշխատում է նոր խմբագրության նախագծի ուղղությամբ: Մաքսային օրենսգրքի հաստատմանը պետք է սպասել հաջորդ տարի, իսկ այն գործել կսկսի 2016-ի հունվարի 1-ից»,- նշել է Սուլեյմանովը: