Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Առաջին բանը, որը պետք է անել՝ մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրել է. «Ոչ մի անհատի, ոչ մի ազգի կյանք բաղկացած չէ միայն հաճույքներից, հաջողություններից և հաղթանակներից: Ինձ թվում է, որ դժվարություններն ու կորուստները ինչ-որ չափով նաև անհրաժեշտ են և օգտակար, քանի որ թույլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմավորել իրականությունը բաց աչքերով: Իսկ հետո ամեն ինչ կախված է մեր գնահատականից: Իսկ առաջին բանը, որը պետք է անել՝ մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է: Ինքներս մեզ, մեր մերձավորներին և հատկապես մեր ազգին երբեք «խեղճ» չանվանենք: Այդ բառն արտասանելով՝ ես պատկերացնում եմ մի դիստրոֆիկի, որը վեր է թռնում ամեն մի աղմուկից: Դա չի մեր ժողովրդի խորհրդանիշը, այլ սահմանին կանգնած երիտասարդը:

Վերջում ուզում եմ մեջբերել մի մեծ բանաստեղծի ՝ Իոսիֆ Բրոդսկու խորհուրդը, որը վերջերս շատ է տարածվել Ֆեյսբուքում և կիրառելի է թե’ անհատի, թե’ ազգի հանդեպ. «Հնարավորինս խուսափեք Ձեզ վերագրել զոհի կարգավիճակ: Որքան էլ անտանելի լինի Ձեր վիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին ՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցեղը, ծնողներին, Լուսնի շրջափուլը, մանկությունը, այն, որ Ձեզ ժամանակին գիշերանոթին չեն նստեցրել՝ ցանկը երկար է և ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ մեկի վրա, դուք ոչնչացնում եք ձեր վճռականությունը ինչ-որ բան փոխելու և ավելացնում եք անպատասխանատվության վակուումը, որոնք այնքան սիրում են լցնել չարքերն ու դեմագոգները, քանի որ անդամալույծ կամքը ուրախություն չի բերում հրեշտակներին»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում