Հայդի Քլումը իր գեղեցկությամբ ցնցում է ոչ միայն լուսանկարիչներին և մոդելյերներին, այլև սեփական երեխաներին, գրում է super.ru-ն:
Նյու Յորքում զբոսնելու ժամանակ սուպերմոդելի մեծ ընտանիքը անցել է 41-ամյա գեղեցկուհու մասնակցությամբ գովազդային պաստառի կողքով: Երբ Հայդիի երեխաները տեսել են պաստառը, նրանք բերանները բաց կանգնել են:
Մի քանի րոպե պաստառի մոտ կանգնելուց հետո սուպերմոդելը երեխաների հետ աշխույժ զրուցելով առաջ է անցել: