Հյուսիսային Կորեայի պետական պաշտպանության կոմիտեն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին` նրան համեմատելով գառան մորթով գայլի հետ, գրում է Associated Press-ը:
Կոմիտեի քաղաքական դեպարտամենտն ԱՄՆ պետքարտուղարին մեղադրել է մանկամտության մեջ, քանի որ Հյուսիսային Կորեայի հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո հետևում են խաղաղության բանակցությունների անհրաժեշտության մասին նրա հայտարարությունները:
Նշվում է, որ Քերրին ասել է, որ Կորեական թերակղզում խաղաղություն է ցանկանում, այնինչ օրերս ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են հերթական զորավարժությունները:
«Նրա վարքագիծը հերթական անգամ ոչ երկակիորեն մատնացույց է անում ամերիկյան անուղղելի երկերեսանիությանը»,- հայտարարել է պետական կոմիտեի ներկայացուցիչը: Նրա խոսքերով` «ԱՄՆ-ը խաբում և ծիծաղում է մարդկության վրա` օգտագործելով խայծերի բոլոր տեսակները»: