Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Սահմանային լարված իրավիճակից հետո բանակի ներքին բարեփոխումներին նոր թափ կտրվի

Օգոստոսի 14-ին «Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն էր Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր «Հասարակական խորհրդի» նախագահ Գեղամ Հարությունյանը:

Վերջին շաբաթների լարվածությունը թուլանում է, և բնականաբար, մենք արձանագրելու կարիք ունենք՝ ի՞նչ տեղի ունեցավ ճակատում, և ի՞նչ ունեցանք երկրի ներսում՝ Հայաստանում, Արցախում: Ես վստահ եմ, որ ժամանակ ունեցել եք նախարարի հետ խոսելու, արձանագրելու այն արդյունքները, որ մենք կարողացանք լրատվական դաշտում, նաև հասարակական շերտերում, քաղաքական հատվածում ունենալ, արձանագրել: Իսկապես աննախադեպ էր՝ ինչ տեղի ունեցավ, և ես կուզեմ իմանալ, թե ի՞նչ հանրագումարի է կարողացել գալ նախարարությունը, նախարարը, և սա ի՞նչ դաս էր մեզ համար ընդհանրապես:

-Իհարկե, աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան. 1994 թ. հրադադարից ի վեր այդպիսի ինտենսիվ, այն էլ հետախուզական, դիվերսիոն ներթափանցման գործողություններ հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում չէին իրականացվել, շեշտում եմ՝ ինտենսիվ, որովհետև առանձին-առանձին գործողություններ այնուամենայնիվ եղել էին, բայց սրանք հստակ, նպատակադրված գործողություններ էին, որոնք հետապնդում էին նպատակներ: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարին և նախարարության տեսակետին, ապա մենք բոլոս գիտենք, որ ՊՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ գնահատականներ է հնչեցրել կատարվածի վերաբերյալ: Ասեմ նաև, որ «Հասարակական խորհուրդը» նույնպես օգոստոսի 8-ին տարածեց մի հայտարարություն՝ իր գնահատականները տալով, որտեղ նաև արծարծված են հարցեր, որոնք դուք այժմ առաջադրեցիք: Կային նպատակներ իհարկե: Ադրբեջանի գոծողություններն աննպատակ չէին:

-Որո՞նք էին….

-Դրանք և՛ արտաքին քաղաքական, և՛ իրենց երկրի ներսին ուղղված նպատակներ էին, ինչպես նաև մեր հասարակության վրա որոշակիորեն հոգեբանորեն ազդելու նպատակ:

– Եվ պետք է ասել, որ վերջին շրջանի բոլոր գործողությունները ավելի շատ ուղղված են եղել Հայաստանի հասարակությունը քայքայելուն, տրոհելուն, ինչպես անընդհատ տագնապի տրամադրություններում պահելուն՝ այդ տրամադրություններով փորձելով զգալ մեր զգոնությունը:

-Դա էլ կա իհարկե, բայց կարծում եմ՝ ամենից առաջ դա պայմանավորված էր սպասվող հանդիպմամբ և նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի ակտիվացմամբ: Ակնհայտ էր, որ Ֆրանսիայի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները ջանքեր էին գործադրում հանդիպում կայացնելու:

– Ադրբեջանը, սովորության համաձայն, ցանկացած այսպիսի հանդիպումից առաջ միշտ իրեն հենց այսպես է պահել:

– Հանդիպումներից առաջ, այո, սպասելի և արդեն կանխատեսելի ձեռագիր է, որը դրսևորվեց Ադրբեջանի կողմից՝ այս անգամ նպատակը, կարծում եմ, մնաց նույնը՝ ազդեցությունը փորձում էին շատ ավելի ուժեղացնել:

-Ցույց տալով, որ վիճակն արդեն անկառավարելի է:

– Բազմիցս էին ասել, որ Ադրբեջանը սպառազինվել է, Ադրբեջանը այժմ ունի հզոր բանակ, և միջազգային հանրությունը չի լուծում, չի սաստում հայաստանյան օկուպացիան, չի վերադարձնում Ադրբեջանի տարածքները, հայաստանյան օկուպացիայի՝ իհարկե իրենց մեկնաբանմամբ բնականաբար, ապա Ադրբեջանը իրավունք ունի և պատերազմական ճանապարհով լուծելու խնդիրը: Սա ուժի դիրքերից քաղաքականության հստակ դրսևորում է, որը բնականաբար գիտենք, հակասում է Մադրիդյան սկզբունքներին, և նպատակը քաղաքական շանտաժի հարթակ ստեղծելն է: Այս գործողությունները պետք է, իրենց տրամաբանությամբ, հաջողեին, և դրա համար իրենք շատ մեծ ուժեր և միջոցներ էին ներդրել:

-Եվ մեծ գին վճարեցին:

– Եվ մեծ գին վճարեցին, ի վերջո, և դա պետք է հաղթաթուղթ տար Ալիևին առաջիկա բանակցություններում, հանդիպումներում, որը ինքը պետք է հաղթականորեն թափահարեր: Ասեմ, որ այս ակնկալիքը բնականաբար չիրականացավ: Չիրականացավ հայկական բանակի զինծառայողների, առաջին դիրքում, առաջին գծում կանգնած մեր զինվորների և սպաների անձնուրաց և հերոսական գործողությունների շնորհիվ: Նրանք դրսևորեցին զինվորական պարտքին հավատարմության և աննահանջ հոգու արժանի օրինակ, և արդյունքները բոլորիս հայտնի են: Ստացվեց այնպես, որ Սոչիի հանդիպմանը, ես թույլ տամ ինձ մի համեմատություն անել, Սերժ Սարգսյանը գնաց՝ ձեռքին ունենալով՝ հիշենք Խրիմյան Հայրիկի երկաթե շերեփը, իսկ Ալիևի մոտ եթե կար շերեփ, ապա թղթից էր: Սա ակնհայտ էր:

Երկրորդ, բնականաբար իրենց հանրույթին ներքին սպառման համար ուղղված խնդիր էր: Պետք էին նաև ապացույցներ՝ այդքան տարփողել էին, միլիարդավոր դոլարներ ծախսել, սպառազինություն ձեռք բերել, տարփողել բանակի հզորությունը, ուժը, վերջին փոփոխությունը պաշտպանության նախարարի, որն ավելի մարտաշունչ ելույթներով էր հանդես գալիս: Պետք էր ապացույց, որ այդ ամենն իրոք արժանահավատ է, և ադրբեջանական բանակը կարող է լուծել այդ խնդիրները:

– Եվ դրանից առաջ ձերբակալություններ, կալանավորումներ բոլոր այն մարդկանց, ովքեր խաղաղության կողմնակիցներ էին:

– Խաղաղության կողմնակիցներ էին և նաև բացախոսության և այլ կարծիքի կողմնակիցներ են: Այստեղ մի դեպքում արտաքին քաղաքական հարթությունում Ալիևն ընկավ իր լարած ծուղակը, մյուս դեպքում՝ նաև երկրի ներսում հայտնվեց ծուղակում: Որովհետև այդ բազմաթիվ զոհերի փաստի առաջ նրանք չէին կարող անմիջապես խոստովանել, որ ունեցել են մեծ կորուստներ, և սկսեցին թաքցնել այդ ամենը: Ստացվեց այնպես, որ հայաստանյան մեդիա տարածքը դարձավ սկզբնաղբյուր ադրբեջանական տեղեկատվական միջոցների համար:

-Ո՛չ միայն գրավոր աղբյուր, այլև տեսանյութերի:

-Եվ ես պետք է շատ բարձր գնահատեմ նաև մեր լրատվամիջոցների արձագանքն ու դիրքորոշումները՝ այս իրադարձությունների հետ կապված: Ի վերջո, նաև երրորդ խնդիրը՝ ինչը որ փորձել էին ուղղել մեր հասարակությանը, ստացան հակառակ արդյունք: Մեր հասարակությունը ևս մեկ անգամ էլ վստահացավ, որ 1994 թվականից այս կողմ առանձնապես շատ բան չի փոխվել:

Թերևս, մենք ունենք մի նոր, փայլուն սերունդ, որը շատ ավելի կարծր է, սերունդ, որը պատրաստ է, և շատ մարտունակ բանակ ունենք: Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսել իր սպառազինության վրա, իր խավիարային դիվանագիտությամբ, կամ նավթադոլարներով միջազգային դիվանագիտական ինչ-որ հարթակներում ինչ-որ հաստատագրումներ է արել ի նպաստ իրեն, բայց առաջին գծում, ռեալ մարտադաշտում հայ զինվորը, հայ սպան պահպանում է իր գերազանցությունը հակառակորդի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում