Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից

«Պուտինը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ուզում է լինել ղարաբաղյան կարգավորման կառավարիչը». Ա. Ենոքյան

«Հանդիպման կայացումն ինքնին կարևոր փաստ էր: Մինչ այդ եղել են հանդիպման բազմաթիվ առաջարկներ. Օլանդի առաջարկը՝ հանդիպել Փարիզում, ամերիկյան առաջարկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, բայց փաստորեն այս բոլոր առաջարկները չմշակած, չքննարկած, չընդունած՝ անմիջապես երկու կողմն էլ ընդունեցին Պուտինի առաջարկը: Սա նշանակում է, որ Պուտինը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ինքն է ուզում լինել Ղարաբաղյան կարգավորման կառավարիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ հավելելով, որ 2-րդ կարևոր արդյունքն այն է, որ Պուտինը այստեղ, ըստ էության, հնչեցրեց իր ցանկությունը:

«Բավականին հստակ արտահայտվեց այն մասին, որ Մինսկի խումբը միակ հարթակը չէ, որտեղ կարող է քննարկվել Ղարաբաղյան հակամարտության լուծումը, և հնարավոր են նաև այլ մոտեցումներ: Այլ մոտեցումներ ասելով՝ ես կարծում եմ, ինքը նկատի ուներ հենց իրեն»,- մանրամասնեց քաղաքական վերլուծաբանը:

Ըստ նրա՝ այս ամենը խոսում է Ռուսաստանի և Ադրբեջանի ջանքերի մասին՝ հարցը հանել Մինսկի խմբի ձևաչափից, բայց բացի այս երկու կողմերից և Հայաստանից՝ կան նաև այլ կողմեր՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Ուստի Աղասի Ենոքյանը չի կարծում, որ նրանք այդքան հանգիստ թույլ կտան հարցը այլ ձևաչափով՝ Ռուսաստանի մենեջմենթով լուծել:

«Մենք պետք է անենք այն, ինչ որ արեց Սերժ Սարգսյանը այս հանդիպման ժամանակ, այսինքն՝ նա բազմիցս հնչեցրեց Մինսկի խմբի մասին, Մադրիդյան սկզբունքների մասին, կարծում եմ ՝ Ամերիկան և Ֆրանսիան էլ իրենց մոտեցումները կներկայացնեն, որը ցույց կտա՝ արդյոք իրենք ի վիճակի՞ են պահպանել ֆորմատը, թե՞ ոչ»,- հավելեց Ա. Ենոքյանը:

Քաղաքական վերլուծաբանը նաև ընդգծեց, որ իրենից մեծ վտանգ է ներկայացնում այն, որ Լավրովը, խոսելով խնդրի կարգավորման մասին՝ որպես կարևոր սկզբունքի, ներկայացրեց տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը, սակայն ոչինչ չասվեց հրադադարի ռեժիմի պահպանման մասին. «Սա բացահայտում է այն մեթոդը, որը ՌԴ-ն հենց վերջին շրջանում օգտագործեց հենց այս հանդիպումը կազմակերպելու համար: Չի բացառվում, որ այս սահմանային սրացումները լինեն ռուսական կողմի սադրանքի արդյունք: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը դեռևս կշարունակի օգտագործել այդ գործիքը, բայց ես կարևորում եմ այն, որ Հայաստանի նախագահը հստակորեն նշեց, որ իր և կարգավորման համար շատ կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանումը, շատ կարևոր է ուժի կիրառման և դրա սպառնալիքի բացառումը»:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ ՌԴ-ն այս տարածաշրջանում ցանկանում է ռուս խաղաղապահներ տեղակայել, ինչը կբարձրացնի իր դերակատարությունը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում