Օգոստոսի 7-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, տեղի է ունենում ստորագրահավաք` անկախ փորձաքննության պահանջով:
Ստորագրահավաքի կազմակերպիչները գտնում են, որ անկախ ամեն ինչից քաղաքացիների աջակցությունը կնպաստի գործի արադարացի լուծմանը:
Երեկվանից սկսված ստորագրահավաքին միացել են մոտ 300-ից ավել քաղաքացիներ: