Վերջին շրջանում Twitter-ում, Instagram-ում և Tumblr-ում մեծ տարածում են գտնում #Amazonwishlist և #Rinser հեշթեգերը: Դրանց վրա սեղմելով` հնարավոր է տեսնել աղջիկների, ովքեր իրենց ինտիմ լուսանկարների ու տեսանյութերի մուտք են առաջարկում Amazon.com-ից այս կամ այն նվերների դիմաց՝ գրում է Metro-ն:
Որպես օրինակ բրիտանացի լրագրողները բերում են Wank Over Unicorns կեղծանվան տակ ներկայացող երիտասարդ բրիտանուհուն: Աղջիկը Tumblr-ում տեղադրել է տարբեր անկեղծության չափի սեփական լուսանկարները, ինչպես նաև կոչ է անում ընթերողներին իրեն նյութական աջակցություն ցուցաբերել ներկայացնելով իր ցանկացած իրերի ցուցակը: Բրիտանուհու ցանկացած իրերը նորմալ են իր տարիքի աղջիկների համար՝ շրջազգեստներ, սպորտային կոշիկներ, ձեռքի ժամացույցներ, iPhone և լայնէկրան հեռուստացույց: Այդ ցուցակի կողքին նա տեղադրում է այն իրերի լուսանկարները, որոնք ստացել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող օգտատերերից:
Այս աղջկա բլոգը բավականին անմեղ է` ի տարբերություն այլ օգտատերերի: Օրինակ, Princess Chantelle կեղծանունով գեղեցկուհին Twitter-ում առանց ամաչելու հայտարարում է, որ կփոխանակի ինտիմ լուսանկարները իր ցանկացած իրերի հետ:
Բրիտանացի լրագրողները անհանգստացնող են համարում նյութական բարիքներ ստանալու նման տարբերակը: