Միչիգանի համալսարանի գիտնականների կարծիքով՝ կոլոիդային պարկուճների շնորհիվ կարելի է ստեղծել իմպլանտ, որն իր մեջ կարող է տեղեկատվության հսկայական ծավալ պարունակել՝ գրում է TCH-ը:
Կոլոիդային պարկուճները, որոնք իրենցից ներկայացնում են բարդ, եռաչափ կառույցներ, կարող են ծառայել տեղեկատվության ձայնագրման համար: Քիմիկոս ինժեներ Շարոն Գլոզերը ձայնագրման մեխանիզմը նմանեցրել է սովորական «ռուբիկ-կուբիկի» խաղին, որի գունավոր քառակուսիներով նախշազարդ է հավաքվում: Նշվում է, որ կոլոիդային կառույցի դեպքում այդ նախշազարդը կարող է պահպանել տեղեկատվությունը:
Բացի այդ, նմանատիպ կոլոիդային պարկուճները գոյություն ունեն նաև հեղուկ տեսքով, որոնք կարելի է «ներմուծել» մարդու օրգանիզմ, ինչը կբարելավի մարդու հիշողությունը: