Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

ՇՀԿ-ն պատրաստվում է ընդունել նոր անդամների

Երեկ Դուշանբեում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներն են եղել իրավիճակն Աֆղանստանի և Ուկրաինայի շուրջ, կառույցում նոր անդամների ընդունումը և կառույցի ներդրումային նախագծերի ֆինանսավորումը: Կազմակերպության անդամների միջև լիարժեք միասնություն չի եղել այդ հարցերից և ոչ մեկի շուրջ՝ գրում է Kommersant-ը:

ՇՀԿ-ի կազմի մեջ մտնող Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները հավաքվել էին Դուշանբեում՝ նախապատրաստելու կազմակերպության գագաթնաժողովը, որը տեղի կունենա այնտեղ՝ սեպտեմբերի 11-ին:

Մասնավորապես, նրանք պետք է համաձայնեցնեին Դուշանբեի հռչակագրի նախագիծը, որն արտացոլում է ՇՀԿ-ի դիրքորոշումն առավել սուր արտաքին քաղաքական թեմաների վերաբերալ: Դրանցից մեկն Աֆղանստանն է: Լավրովի խոսքով՝ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո առկա է իրավիճակի փլուզման և կենտրոնաասիական տարածաշրջանում անկայունության հեղեղի ռիսկ: Աֆղանստանից եկող սպառնալիքների առջև ՇՀԿ երկրների անվտանգության ամրապնդման համար Մոսկվան, ինչպես հայտնել է Լավրովը, առաջարկում է Տաշքենդում գտնվող Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը վերաձևավորել Նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի կենտրոնի: Որպես առաջնահերթ քայլ Ռուսաստանն առաջարկում է կառույցին տալ թմրամիջոցների դեմ պայքարի գործառույթներ:

Կազմակերպության քարտուղարության մոտ աղբյուրը հայտնել է, որ ընդհանուր առմամբ անդամ երկրներն աջակցում են այդ գաղափարը, սակայն վերապահումներով: Ղազախստանը վախենում է, որ դա կնվազեցնի Ալմաթիում գտնվող Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի կենտրոնաասիական տարածաշրջանային կենտրոնի նշանակությունը: Ղրղըզստանն ու Տաջիկստանը ցանկանում են, որպեսզի նման կառույցներ լինեն նաև իրենց տարածքում: Չինաստանն ու Ուզբեկստանն առարկություններ չունեն:

Լավրովի խոսքով՝ Կենտրոնաասիական երկրներ ծայրահեղականների ներթափանցման դեմ պայքարում հեռանկարային կարող է դառնալ սահմանային հարցերով համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Մոսկվան կցանկանար, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվեր արդեն սեպտեմբերին:

Քննարկումների ժամանակ խոսք է եղել նաև Ուկրաինայի մասին: Ռուսաստանն առաջարկել է ներառել կետ՝ հաջակցություն արյունահեղության շուտափույթ դադարեցման և համազգային երկխոսության մեկնարկի: Սակայն նման արտահայտությունը չի հաջողվել ներառել ամփոփիչ հայտարարության մեջ: Kommersant-ի տվյալներով՝ այն արգելափակել է կենտրոնաասիական երկրներից մեկը: Տեքստում ներառվել է միայն մալայզիական օդանավի բաց և անկախ հետաքննության անցկացման կոչ:

ՇՀԿ գագաթնաժողովի համար նախապատրաստված կարևորագույն փաստաթղթերն են «ՇՀԿ անդամ պետության կարգավիճակի ստացման նպատակով պարտավորությունների մասին տիպային հուշագիրը» և «ՇՀԿ անդամ-պետության կարգավիճակի տրամադրման կարգը»:

Դրանց շուրջ լուրջ բանավեճեր են տեղի ունեցել: Խոսքը եղել է անդամավճարների չափի, նախագահության հերթականության շուրջ, որը փոխանցվում է ըստ այբբենական կարգի: Խոսք է եղել նաև այն մասին, թե անդամների մեծ քանակի դեպքում պե՞տք է արդյոք որոշումներն ընդունվեն կոնսենսուսով:

Երբ արդեն բոլոր հակասությունները վերացված են, կարելի է խոսել ՇՀԿ-ում նորեկների ընդունման մասին: Առաջնահերթ թեկնածուներ են Հնդկաստանն ու Պակիստանը: Հայց է ներկայացրել նաև Իրանը, սակայն նրան չեն ընդունի, քանի դեռ պատժամիջոցները չեն հանվել:

Ինչպես հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը, կազմակերպության լիարժեք անդամ դառնալ, դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ ցանկացողների թիվը վկայում է այն մասին, որ «ՇՀԿ-ի ընտանիքը» միանգամայն գրավիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում