ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 13-ամյա աղջիկը իր Samsung Galaxy S4-ը գիշերը թողել է բարձի տակ, իսկ կեսգիշերին արդեն արթնացել է տարօրինակ հոտից, սակայն փորձել է դրա վրա ուշադրություն չդարձնել և կրկին քնել է, գրում է mirfactov.com-ը:
Երկրորդ անգամ արթնանալով՝ Արիել Թոլֆրին նկատել է, որ իր սմարթֆոնը անճանաչելիորեն դեֆորմացվել է և դրանից ծուխ է բարձրանում: Բարեբախտաբար՝ Թոլֆրիի ընտանիքին հաջողվել է ժամանակին կանխել հրդեհի վտանգը:
Աղջկա ընտանիքի անդամները կարծում են, որ մեղավորը հեռախոսի մարտկոցն է:
Անկախ նրանից, թե ով է մեղավոր, Samsung ընկերությունը համաձայնել է փոխհատուցել վնասնը՝ նոր անկողին է գնել և սմարթֆոնը մեկ ուրիշով փոխարինել:
Դրանից բացի, Samsung-ը խորհուրդ չի տալիս հեռախոսը գիշերը բարձի կամ այլ անկողնային պարագաների տակ թողնել, քանի որ օդափոխության պակասի պատճառով կարող է հրդեհ առաջանալ: