Երիտասարդ գեղեցկուհի Այլենդ Բոլդուինը մոդելային բիզնեսում զգալի հաջողություններ ունի. նա մասնակցել է Sisley և Tom Ford հեղինակային բրենդերի գովազդային արշավներին, իսկ այժմ դրանց թվին ավելացել է երիտասարդների համար նախատեսված Rampage հագուստի մակնիշը, գրում է Viva.ua-ը:
Հիասքանչ Այլենդը դարձել է բրենդի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքն ու մարմինը՝ երկրպագուներին ուրախացնելով ոճային կերպարներով, ոչ երկրային գեղեցկությամբ և գայթակղիչ կազմվածքով:
Հարկ է նշել, որ Այլենդնավելի ու ավելի է նմանվում մորը՝ Քիմ Բեսինջերին: