ԱՄՆ-ը սառեցնում է Ռուսաստան արտահանման վարկավորումը և զարգացման նախագծերի ֆինանսավորումը` ի հավելումն երեքշաբթի ընդունված պատժամիջոցների, հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, գրում է Ria Novosti-ն:
«Այսօր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների դեմ` էնեգետիկայի, զենքերի և ֆինանսների: Մենք արգելափակում ենք կոնկրետ ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան, ընդլայնում պատժամիջոցները`այնտեղ ընդգրկելով նոր բանկեր և ընկերություններ, և մենք պաշտոնապես դադարեցնում ենք Ռուսաստան արտահանման օգտին վարկերը, ինչպես նաև այդ երկրի տնտեսական զարգացման նախագծերի ֆինանսավորումը»,- ասել է նա:
Ուկրաինայի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր սառը պատերազմ չի լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ոչ, սա նոր սառը պատերազմ չէ, դա շատ յուրահատուկ խնդիր է` կապված Ռուսաստանի խոստովանել չցանկանալու հետ, որ Ուկրաինան պետք է որոշի սեփական ուղին»,- հայտարարել է Օբաման: