«Չնայած, իսկ գուցեև հենց Ղրիմի`Ռուսաստանին միացման հետևանքով Ռուսաստանի բնակչության լայն շերտերը աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն ռուսական վերնախավը, թվում է, այլ կերպ է մտածում` նրա շատ ներկայացուցիչներ արտասահման են մեկնում, և դա անում են հնարավորինս արագ»,- հաղորդում է Die Welt-ը:
Նշվում է նաև, որ ռուս մեծահարուստները պատմաբանների են վարձում, ովքեր իրենց ընտանիքներում օտարերկրյա արմատներ կգտնեն` տվյալ երկրի քաղաքացիությունն ավելի շուտ ստանալու նպատակով:
Նշենք, որ Ռուսաստանն արդեն ավելի քան 186 հազար մարդ է լքել: