Թանգարանի, որը կստանա Armani Silo անունը, շինարարության մասին առաջին անգամ հայտարարվել է անցյալ տարի, տեղեկացնում է tele.ru-ն։ Հիմա արդեն հայտնի է դարձել, որ դիզայներ Ջորջո Արմանին ստորագրել է համաձայնագիր Միլանում նորաձևության տան գլխավոր գրասնյակի առաջ թանգարանի շինարարության մասին։ Թանգարանի էքսպոզիցիայում կներկայացվեն ինչպես Արմանիի էսքիզներն ու աշխատանքները, այնպես էլ նորաձևության տանն աշխատող երիտասարդ դիզայներների աշխատանքները։
Արմանին մասնավորապես ասել է. «Միլանը մի քաղաք է, որտեղ ես որոշեցի ապրել ու աշխատել, որը եղել է իմ խիստ, սակայն լոյալ ուսուցիչը։ Այն ինձ սովորեցրել է, որ չի կարելի ինչ-որ բան պատահականորեն ստանալ, սակայն ամենադժվար նպատակներին կարելի է հասնել ամենօրյա աշխատանքով»։