Մոլդովան ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի փոխհատուցի ֆերմերների կորուստը՝ Ռուսաստան գյուղմթերքների ներկրման արգելքի պատճառով:
Այսօր Վաշինգտոն է ուղևորվել մոլդովական կառավարության պատվիրակությունը՝ գյուղատնտեսության ու սննդամթերքի արդյունաբերության նախարար Վասիլի Բումակովի գլխավորությամբ: Մինչ ԱՄՆ մեկնելը՝ նա լրագրողներին հայտարարել է, որ կառավարությանն անհրաժեշտ է մոտ 20 մլն դոլարի վարկ գյուղատնտեսության սուբսիդավորման համար: Առաջին հերթին այդ օգնությունը հարկավոր է խնձոր արտադրողներին, ովքեր այդ արտադրանքի երկրորդ ներկրողներն էին՝ Լեհաստանից հետո: Անցած տարի նրանք ներկրել են մոտ 180 հազար տոննա խնձոր:
Այս տարվա բերքը գրեթե հասել է, սակայն ֆերմերները չեն շտապում դրանք հավաքել, քանի որ այլ երկրներ ներկրումը դժվար է կազմակերպել: