Mattel ընկերությունը, ուրախացնելով «Աստղային պատերազմների» երկրպագուներին, ստեղծել է Վեյդերմոբիլի նախատիպը, գրում է Kinoafisha-ն:
Մոդելը ցուցադրվել է Comic-con 2014 ցուցահանդեսում: Վեյդերմոբիլն ամբողջությամբ գործում է:
Երևակայական ավտոմեքենան ստեղծվել է C5 Corvette-ի հիման վրա: Ավտոմեքենայի դիզայնը հիշեցնում է Դարթ Վեյդերի դիմակը: Թափքի վրա տեղադրված են փայլող կարմիր գծեր, որոնք հիշեցնում են կարմիր թուրը: