Monday, 13 05 2024
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը

Ազատամարտիկին ծեծելով սպանողը ներողություն է խնդրում Մանվել Գրիգորյանից․ Shamshyan.com

SHAMSHYAN.com գրում է.

Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում հուլիսի 13-ին կնոջ ու երեխաների ներկայությամբ «Ձի Վարդան» մականվամբ 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Գ. Սարգսյանի հայրը երդվում է իր բոլոր սրբություններով, որ ոչ մի տեղ Զորավարի անունը չի տվել, չի փորձել նրա անունը տալով պաշտպանվել, քանի որ գիտի, որ հենց ԵԿՄ վարչության նախագահն է առաջինը իրեն պատժելու, հենց նա է խիստ նման հարցերում, հետևաբար, կատարված դեպքի կապակցությամբ առաջին հերթին հենց Զորավարից և իր երկրապահ ընկերներից է ներողություն խնդրում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Սարգսյանի հայրը` ազատամարտիկ Բաբկեն Սարգսյանը: Կատարվածի կապակցությամբ մինչև այդ զրուցեցինք նաև ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանի հետ, ով նշեց, որ Բաբկեն Սարգսյանը ԵԿՄ տասնյակ հազարավոր անդամներից մեկն է: Ավելին, գեներալը համարում է, որ ԵԿՄ-ն հայությանը համախմբող կառույց է, որ ողջ հայությունն է երկրապահ: Նրա խոսքով՝ կատարվածը խստորեն դատապարտում են ԵԿՄ բոլոր անդամները` շարքերն ու ղեկավարությունը:

«Առավել ևս կատարվածը դատապարտում է Մանվել Գրիգորյանը: Գեներալը անընդհատ հայրենասիրություն է քարոզում, երկրի ներսում` հանդուրժողականություն: Նա պատանի և երիտասարդ երկրապահներին սովորեցնում է, որ հարկավոր է աշխարհի ամեն անկյունում էլ պաշտպանել հայերին, լինել հայասեր, հայրենասեր: Ինչպե՞ս նա կարող է չդատապարտել, երբ հայ մարդու են ծեծելով սպանում, այն էլ` ազատամարտիկի: Հավատացնում եմ` եթե անգամ գեներալի մտերիմներից լիներ այդ արարքի հեղինակը, եթե անգամ իր հարազատներից լիներ, ԵԿՄ վարչության նախագահը միանշանակ դատապարտելու էր և հատկապես այդ դեպքում խիստ էր լինելու չար արարք թույլ տված անձի հանդեպ: Այնպես որ, կոչ եմ անում ամենքին՝ դադարեցրե՛ք անհարկի շահարկումները: ԵԿՄ առաքելությունը հայության հաջողություններին նպաստելն է, Հայաստան պետության հզորացմանն ու Արցախի պաշտպանունակության բարձրացմանը նպաստելը»,- ասաց Վարդան Վարդանյանը: Իսկ, երբ զրուցում էինք Բաբկեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչու՞ է նա անհարկի շահարկում ԵԿՄ վարչության նախագահի անունը, Սարգսյանից ստացանք հետևյալ պատասխանը. «Մանվել Գրիգորյանը մեր զորավարն է, մեր հրամանատարն ու առաջնորդն է եղել պատերազմի ժամանակ: Այսօր ևս բոլորս նրան հարգում ենք՝ որպես պատերազմում թուրքին հաղթած, ջախջախած հրամանատարի: Բայց ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով, որ ոչ մի տեղ զորավարի անունը չեմ տվել, չեմ փորձել նրա անունը տալով պաշտպանվել: Ես գիտեմ, որ հենց ԵԿՄ վարչության նախագահն է առաջինը ինձ պատժելու, հենց նա է խիստ նման հարցերում:

Կատարված դեպքի կապակցությամբ ես առաջին հերթին հենց զորավարից և իմ երկրապահ ընկերներից եմ ներողություն խնդրում: Ես զղջում եմ, որ հանգամանքների բերումով, հոգեկան հուզման պահին թույլ եմ տվել արարք, որի պատճառով կարող է արատավորվել երկրապահի անունը: Խնդրում եմ բոլորին, բոլոր մարդկանց` մի՛ շահարկեք Զորավարի անունը, մի՛ շահարկեք «երկրապահ» հասկացությունը: Ես եմ արարքի հեղինակը և ես էլ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար: Խնդրում եմ, բացի ինձանից, ուրիշ ոչ մեկի մասին չխոսել այս պատմությունը մեկնաբանելիս»,- ասաց Բաբկեն Սարգսյանը: Նա նաև նշեց, որ լավ կլինի, որ միակողմանի չներկայացվի կատարվածը: «Ես չեմ փորձում արդարանալ, փաստացի դարձել եմ մարդասպանության հեղինակ, բայց լավ կլինի, եթե պարզեք հանգամանքները, թե ով է սկսել վեճը, ով է սկսել կռիվը, ով է առաջինը խցանահանը ձեռքին հարձակվել ինձ վրա: Նաև սուտ տեղեկություններ մի տարածեք, թե ես միտումնավոր մահացածի հարազատների առջևով գնում-գալիս եմ, որ սադրեմ նրանց: Իրականում ես կատարվածից հետո տնից դուրս չեմ եկել: Միայն մեր այգին եմ իջնում և տուն բարձրանում, մեր բակից դուրս չեմ գալիս»,- ընդգծեց ազատամարտիկին ծեծած ազատամարտիկը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ Shamshyan.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում