Ամերիկացի դերասանուհի Մելանի Գրիֆիթը Լոս Անջելեսում հայտնվել է պապարացիների տեսախցիկի առջև՝ հայտնում է viva.ua-ն:
56-ամյա դերասանուհուն լուսանկարել են արևոտ Լոս Անջելեսով զբոսնելիս: Չնայած Անոնիո Բանդերասից ամուսնալուծվելու հետ կապված խնդիրներին՝ Մելանին հրաշալի տեսք ունի, ավելին՝ դերասանուհու երկրպագուները պնդում են, որ Բանդերասից բաժանվելը լավ է անդրադարձել դերասանուհու վրա, և նա օր օրի ավելի է գեղեցկանում:
Նշվում է, որ Մելանին ազատվել է աջ ձեռքի վրայի դաջվածքից, որտեղ սրտի մեջ գրված էր Անտոնիո Բանդերասի անունը: