Համացանցում տեղեկություն է տարածվել Նիկի Մինաժի նոր սինգլի թողարկման մասին: Նորույթը կկոչվի Anaconda, և դրա շապիկին երգչուհին շեշտը դրել է իր մարմնի բաց մասերի վրա՝ հայտնում է apelzin.ru-ն: Երգի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 28-ին՝ iTunes-ում:
Anaconda-ն կհաջորդի Pills N Potions սինգլին, որը ներկայացվել է այս տարի ավելի վաղ: Սպասվում է, որ երգերը կընդգրկվեն Նիկի Մինաժի The Pink Print երրորդ ստուդիական ալբոմում:
Մինաժը նաև կմասնակցի Ջեսի Ջեյի նոր Bang Bang թրեքում, որը ձայնագրվել է Արիանա Գրանդեի հետ: