Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Սխալ պատկերացում հեղափոխության մասին

Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ չլինի հեղափոխական զարգացումներ, ճեղքումներ, արմատական տրանսֆորմացիաներ իրականացնելու կարիք: Բավական է ընդամենը նայել, թե ինչ ակտիվ պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ, հասկանալու համար, թե որքան հետ է մնացել Հայաստանն այդ զարգացումներին և այսօր եթե նույնիսկ լինի դրանց համարժեք լինելու անկեղծ ցանկություն, Հայաստանը չունի պարզապես անհրաժեշտ ռեսուրսներ: Ու քանի որ աշխարհի և մեր տարբերությունը բոլոր առումներով հասել է արդեն կրիտիկականի, այդ թվում նաև մեզ համար կարևոր պետական ու ազգային հիմնախնդիրների առնչությամբ, հեղափոխականությունը Հայաստանի կյանքում դառնում է ոչ թե զարգացման, իրավիճակից ելքի տարբերակներից մեկը, այլ միակը:

Ընդ որում, այստեղ կա որոշակի թյուրիմացություն այն առումով, որ հեղափոխություն ասելով բոլորը հասկանում են մի իրավիճակ, երբ այս կամ այն ուժը, թիկունքում ունենալով ժողովրդական աջակցության իքս ծավալ, պաշտոնանկ է անում մյուս ուժին` ստիպում է հրաժարական տալ կամ պարզապես փախչել: Իրականում դա հեղափոխության, անհրաժեշտ հեղափոխականության մասին թյուր պատկերացում է, որը երևի թե ձեռնտու է հենց այն մարդկանց, ում վրա է այսօր առաջինը դրված հեղափոխական լինելու համար պատասխանատվությունը: Խոսքը իշխանության մասին է: Իշխանությանը ձեռնտու է ներկայացնել հեղափոխության այն ընկալումը, թե դա նշանակում է պայքար իշխանության համար և մի խումբը ուզում է գահընկեց անել մյուս խմբին: Այդպես իշխանությունը փորձում է խուսափել հեղափոխականության համար իր պատասխանատվությունից:

Այսօր Հայաստանում հենց իշխանությունն է պարտավոր հեղափոխություն կատարել բոլոր ոլորտներում: Մարդիկ, ովքեր ներկայումս գտնվում են պետության ղեկին, պատասխանատու են կառավարման արդյունք, պետության համար: Իսկ եթե նրանք պատասխանատու են դրա համար, ուրեմն պատասխանատու են այդ պետության անվտանգության և զարգացման տեսանկյունից աներկբա հրամայական դարձած հեղափոխության իրականացման համար: Իշխանությունն այսօր պետք է հեռանա ոչ թե որովհետև կեղծել է ընտրությունները, լեգիտիմ չէ, և այլն, և այլն, այլ որովհետև չի կատարում Հայաստանի համար կենսական դարձաձ հեղափոխությունը հասարակական և պետական կյանքի բոլոր ոլորտներում: Մյուս կողմից, հեղափոխություն անելու համար իշխանությունն իհարկե պետք է լեգիտիմություն ունենա, որպեսզիկարողանա այն հասցնել տրամաբանական ավարտի և արագ ժամաակում կտրուկ փոփոխություններ արձանագրել երկրում: Չունենալով այդ լեգիտիմությունը, իշխանությունը փորձում է գնալ այսպես ասած փուլային, էվոլյուցիոն ճանապարհով:

Համենայն դեպս իշխանական քարոզիչները փորձում են հենց այդ պատկերը ներկայացնել: Բայց իրականում լեգիտիմություն չունենալու պայմաններում դատապարտվածը փոփոխությունների հենց այդ ճանապարհն է. չկա հանրային լեգիտիմություն, և այդ դեպքում դանդաղ փոփոխությունները տեսնելով դրանց հասցեատերերը, ասենք օլիգարխիան, կազմակերպում են ամուր դիմադրություն, ու քանի որ փոփոխությունների դանդաղության պատճառով իշխանությունը չի կարողանում այդ դիմադրությանը համարժեք հանրային լեգիտիմություն ձեռք բերել, ստիպված է լինում տեղի տալ օլիգարխիային: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ իշխանությունը գնա փոփոխությունների հեղափոխական ճանապարհով, այսինքն արագ, արմատական ճանապարհով: Այդ դեպքում շատ արագ կլրացվի լեգիտիմության պակասը, որովհետև տեսնելով արագ արդյունք, հասարակությունը կտա իշխանությանը հետագայի համար անհրաժեշտ քարտ-բլանշը:

Իսկ այդ դեպքում արդեն իշխանությունը կունենա օլիգարխիայի դիմադրունակությանը հակադրելու ռեսուրս: Հարցն այստեղ այն է, թե իրականում արդյոք իշխանությունն ունի փոփոխություններ կատարելու և աշխարհից հետ մնալու կրիտիկական տարբերությունը վերացնելու իրական ցանկություն: Այստեղ կա չափման մեկ միավոր` այդ ցանկության դրսևորում ներկայացվող աշխատանքի արդյունքը: Արդյունք չկա: Հետևաբար կամ ցանկություն չկա, կամ չկա կարողություն: Երկու դեպքում էլ իշխանությունը պետք է հեռանա և հեղափոխություն պետք է անի նոր իշխանությունը, որը պետք է ունենա թե ցանկություն, թե կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում