Վենետիկի բիենալեի տնօրինությունը և Կինոարվեստի միջազգային ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան ներկայացրել են 71-րդ փառատոնի պաշտոնական ծրագիրը: Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը՝ Լիդո կղզում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 ֆիլմ՝ ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ճապոնիայից և Չինաստանից:
Օգոստոսի 27-ին փառատոնը կբացի մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» ֆիլմը:
Լիդոյում կհյուրընկալվի Ալ Պաչինոն, ով հայտնվել է միանգամից երկու ֆիլմերում՝ «Մանգլխորն» և «Ստորացում»: