Wikipedia պորտալի ղեկավարությունը որոշում է ընդունել 10 օրով արգելափակել ԱՄՆ Կոնգրեսի IP հասցեներից անանուն ուղղումների ներմուծման հնարավորությունը: Այս մասին իր կայքում հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով պորտալի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Մայերին:
Վերջինիս խոսքով՝ Wikipedia-ն իր օգտատերերին նախազգուշացրել է այդ քայլի մասին: Նա նշել է, որ «ԱՄՆ Կոնգրեսի հետ կապված հասցեների 10-օրյա ժամանակավոր արգելափակման պատճառը այնտեղից եկող ապակառուցողական խմբագրումներն են»:
Թերթը նշում է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անհայտ աշխատակիցը Wikipedia-ի էջերում մտցրել է ավտոմատ ուղղման ռեժիմ, որը ստեղծվել է Կապիտոլիումի բլրի վրա: Մասնավորապես՝ նա ուղղում է մտցրել «Լուսնի վրա վայրէջքի դավադրության տեսություն» հոդվածում՝ դրան հավելելով, որ նման տեսությունների տարածմանը մասնակից է Կուբայի կառավարությունը: