Գազայի հատվածում իսրայելական գործողության պաղեստինցի զոհերի ցուցակը հինգշաբթի ընդլայնվել է 117-ով: Հինգշաբթին դարձել է զինված դիմակայության ընթացքում ամենաարյունալի օրերից մեկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Բժիշկների հաշվակներով՝ հակամարտության 18-րդ օրվա սկզբի դրությամբ զոհվել է անկլավի 797 բնակիչ, որից առնվազն 200-ը երեխաներ են, 75-ը՝ կանայք և 40-ը՝ տարեց մարդիկ: Վիրավորների թիվը գերազանցում է 5130-ը:
Հստակեցված տվյալներով՝ հյուսիսային Բեյթ-Հանուն քաղաքում ՄԱԿ-ի դպրոցի գնդակոծման հետևանքով զոհվել է 17, վիրավորվել ավելի քան 200 մարդ: Դպրոցում գտնվում է փախստականների ընդունման կետ:
ՄԱԿ-ի մերձավորարևելյան գրասենյակի տվյալներով՝ Գազայում, որտեղ ապրում է 1.7 մլն մարդ, հաշվվում է ավելի քան 140 հազար ներքին տեղահանված, ովքեր ապաստան են գտել ՄԱԿ-ի համակարգի 83 դպրոցներում: