ԱՄՆ 3 քաղաքացիներ, այդ թվում՝ Washington Post-ի թղթակիցը, երկու օր առաջ ձերբակալվել են Թեհրանում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Պարբերականի արտաքին քաղաքական բաժնի խմբագիր Դուգլաս Ջելը հայտարարել է, որ թերթը վստահության արժանի հաղորդագրություն է ստացել երեքշաբթի երեկոյան թղթակից Ջեյսոն Ռեզայանի և նրա կնոջ ձերբակալության մասին:
Ռեզայանը Թեհրանում հատուկ թղթակից է աշխատում 2012 թվականից: Նա ունի ԱՄՆ-ի ու Իրանի քաղաքացիություն: Նրա կինն Իրանի քաղաքացի է, ով ԱՄՆ-ում մշտական բնակության հայտ է ներկայացրել: Նա որպես թղթակից է աշխատել ԱՄԷ-ում գտնվող National թերթում:
Ամուսինների հետ ձերբակալվել են նաև ԱՄՆ քաղաքացի երկու արտահաստիքային լուսանկարիչներ: Լրագրողների ձերբակալության պատճառների մասին տեղեկություններ չկան: