ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կանոնակարգման հանձնաժողովը կողմ է քվերակել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատարան դիմել: Այս մասին է հաղորդում Politico-ն:
«Օրենքները առաջարկությունների ցուցակ չէ, որտեղից կարող է ընտրել նախագահը»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փիթ Սեսսին:
Աղբյուրի խոսքերով՝ Օբաման իր քաղաքականությունը հրամանների օգնությամբ է անցկացնում: Այսպես, երբ նախագահը աշխատավարձերի նվազագույն չափը բարձրացնելու վերաբերյալ Կոնգրեսից աջակցություն չի ստացել, ապա ինքը ինքնուրույն որոշում է կայացրել: