Լեհաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ Լեհաստանի տարածքում գտնվող ԱՄՆ ԿՀՎ գաղտնի բանտերի՝ ահաբեկչության համար կասկածվողների նկատմամբ խոշտանգումներ և ինքնասիրությունը վիրավորող վերաբերմունք թույլ տալով:
Համապատասխան որոշում է ընդունել Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանը՝ քննելով «Ալ-Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» և «Հուսեյնն ընդդեմ Լեհաստանի» գործերը, հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ հրապարակված դատավճռի՝ Լեհաստանի իշխանությունները պետք է հայցվորներին որպես բարոյական վնասի փոխհատուցում 100 000-ական եվրո վճարեն: Բացի դրանից՝ Վարշավան պետք է հայցվորներից մեկին 30 000 եվրո փոխհատուցում վճարի դատական ծախսերի համար:
Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 3 ամսվա ընթացքում: