Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ավարտում են Գեղարքունիքի մարզում իրականացվող լայնածավալ ակնաբուժական ծրագիրը

Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ավարտում են Գեղարքունիքի մարզում իրականացվող լայնածավալ ակնաբուժական ծրագիրը

Գեղարքունիքի մարզի շուրջ 2,800 բնակիչներ օգտվել են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրից, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ակնային զննումներն իրականացրել են ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը: Հետազոտված շուրջ 2,800 բնակիչներից 470-ն ուղեգրվել է խորացված ստուգումների Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Նրանցից 195 –ն արդեն իսկ ստացել են վիրահատություն կամ լազերային բուժում Մարտունիում և Վարդենիսում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում: Այս պահին վիրահատություններ են իրականացվում նաև Ճամբարակում, որոնց թիվը ծրագրի ավարտին կհասնի 50-ի:

«Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Հայկական Ակնաբուժության Նախագծի հետ, և հասցրել ենք այցելել Հայաստանի բոլոր մարզեր, իսկ որոշ մարզեր` նույնիսկ երկու անգամ:

Orange Հիմնադրամը հպարտությամբ է սատարում այս լայնամասշտաբ ծրագրի իրականացմանը, որը ոնկրետ ու շոշափելի փոփոխություններ է բերում Հայաստանի մարզերում բնակվող մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում: Հուզմունքով ու ուրախությամբ ենք տեսնում այն մարդկանց, ովքեր վերգտնում են աչքի լույսը՝ վերադառնալով լիարժեք կյանքի », ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

«Գեղարքունիքի մարզում աշխատում ենք երկրորդ անգամ, չնայած, որ 2003 թ. սկսած արդեն վեցերորդ շրջայցն ենք իրականացնում Հայաստանում: Ուրախ ենք, որ մեր ծառայություններից այս անգամ օգտվեցին նաև Գեղարքունիքի առավել խոցելի շրջանների բնակիչները, և ՀՀ մնացած բոլոր մարզերի բնակիչներին մեր կողմից առաջարկվող բժշկական ծառայությունները հասանելի դարձան նաև նրանց համար: Ըստ շարժական հիվանդանոցում աշխատող մեր վիրաբույժի՝ Ասատուր Հովսեփյանի, հիվանդների հոսքը նախատեսվածից ավելին էր, իսկ ակնային հիվանդությունների ծանրության աստիճանը` բավականին բարդ»,- ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Ծրագիրը Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության հատուկ խնդրանքով՝ ներառելով Գեղարքունիքի առավել աղքատ բնակավայրերը: Այն մաս է կազմում Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ընդարձակ ծրագրի, որի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների և 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

or1

or2

or3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում