Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի, ենթադրաբար, շաբաթ օրը` արտահերթ նիստի ժամանակ: Փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի խոսքերով` խորհրդարանը սպասում է նախագահի դիմումին, որից հետո կոմիտեները կսկսեն քննարկել տվյալ հարցը, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք սպասում ենք նախագահի դիմումին, որից հետո կոմիտեները կլիազորվեն սկսել լսումները: Խորհրդարանը չի օգտվի 7-օրյա ժամկետից, քանի որ կարևոր է դա անել սեղմ ժամկետում: Կարծում եմ խորհրդարանը կհաստատի նախարարների կաբինետի նոր կազմը շաբաթ օրը` արտահերթ նիստի ժամանակ»,- ասել է փոխխոսնակը: