Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Լևոն Հայրապետյանի գործով սկսում ենք նոր փակագծեր բացել. Հայրապետյանի վստահված անձ

Օրերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների կողմից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնի «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործերի բացահայտման շրջանակներում, ձերբակալված Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկի՝ Լևոն Հայրապետյանի հարազատները, ընկերներն ու մտերիմները շարունակում են անհանգստացած մնալ գործարարի առողջական ու հոգեկան առողջությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Նիսի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր և վստահված անձ, գործարար Մացակ Փոլադյանը: Վերջինս տեղեկացրեց, որ վերջին քննարկումները Լևոն Հայրապետյանի ընկերների ու փաստաբանների միջև քիչ առաջ են տեղի ունեցել, խոսել են, ու որևէ նորություն չկա, սպասում են բժշկական հանձնաժողովի ձևավորմանը, որպեսզի ամենաարագ ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանին տեղափոխեն հիվանդանոց: Ըստ նրա՝ փաստաբանական խումբը զբաղվում է նաև առաջադրված մեղադրանքների ժխտման ուղղությամբ, քանի որ պաշտպանական կողմը, նաև Լևոն Հայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ամենակարևորը նրա առողջությունն է, որովհետև նա իր բնավորությամբ, եթե իրեն ճանաչեիք, այնպիսի ակտիվ մարդ է, որ այս ամենը շատ դժվար է տանում: Իմ վերջին տեղեկությունն այն է, որ նրա առողջական վիճակն այնքան վատ չէ, որքան հոգեկան վիճակը: Նա ահավոր ծանր է ընդունում տեղի ունեցածը: Իրեն ճանաչողները գիտեն՝ ինչ բնավորության տեր անձնավորություն է: Երեկ նա հանդիպել է դստեր հետ, այդ հանդիպումը կարճ է տևել, բայց ամենակարևորը նույն վիճակն է՝ առողջությունը վատ, իսկ հոգեկան վիճակը՝ ավելի վատ: Այսօրվա վերջին անգամ հանդիպել են փաստաբաններն ու մեր ընկերներից մեկը, ասում են, որ հոգեպես ընկճված է: Տեսակցելու հետ կապված ևս դժվարություններ կան»,- ասաց Փոլադյանը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի պատճառներին՝ նա ասաց, որ քննարկելով պատճառները վերջնական եզրակացության չեն հանգել: «Ընդհակառակը, մենք ուրիշ փակագծեր ենք բացում, որը դեռ չենք ուզում հանրային քննարկման առարկա դարձնել: Բացահայտում ենք անձեր, որոնք կարող է՝ կապ ունենան»,- ասաց նա՝ հավելելով, որ անձերը Հայաստանի հետ կապ չունեն:

Եզրափակելով՝ Մացակ Փոլադյանը ևս մեկ անգամ հորդորեց և լրատվամիջոցներին, և քաղաքական գործիչներին, և կուսակցություններին զերծ մնալ Լևոն Հայրապետյանի անվան շուրջ դիվիդենտներ հավաքելուց, այդ թվում՝ հակառուսական տրամադրություններ տարածելուց՝ դրանով իսկ վնասելով անձամբ Լևոն Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալեցին Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնի «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործերի բացահայտման շրջանակներում, որի հետևում կանգնած էր ազդեցիկ ռուսական սենատորներից մեկը: Ներկա պահին Լևոն Հայրապետյանը մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով՝ փողերի լեգալացում հանցավոր ճանապարհով, չարաշահումներ, փողերի վատնում: Ըստ պաշտոնական վարկածի՝ ռուսական սենատոր Իգոր Իզմեստևն է խոստովանել Հայրապետյանի հետ իր հանցավոր կապերի մասին: Առաջիկայում հայ գործարարին մեղադրանքը կառաջադրվի պաշտոնական կերպով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում