Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների ներկայացուցիչները, երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, սոցիալական ցանցերում անցկացնում են արշավ՝ հետևյալ հեշթեգով. #JewsnadArabsRefuesToBeEnemies (Հրեաները և արաբները հրաժարվում են լինել թշնամիներ): Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Արշավը սկսել են իսրայելցի Ավրաամ Գութմանը, որը սովորում է Նյու Յորքի քոլեջում, և նրա համակուրսեցի Դանիա Դերվիշը՝ Սիրիայից: Սակայն հատկապես մեծ տպավորություն է գործել այն լուսանկարը, որում Լիբանանից լրագրողուհի Սուլոմ Անդերսոնը համբուրվում է իսրայելցի իր զուգընկերոջ հետ:
Արշավը հարյուրավոր մարդկանց համոզել է նմանատիպ լուսանկարներ անել և դրանք տեղադրել սոցիալական ցանցերում: