Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Որսորդ քաղաքապետի ոդիսականը. «Ժողովուրդ»

Երեկ առավոտյան Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեքենան անցնելով ականի վրայով պայթել է, որի հետևանքով երեք հոգի վնասվել է, իսկ քաղաքապետի վարորդը մահացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետն այդ տարածք որսի էր գնացել:

Պաշտոնական արձագանք

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 11.00-ին, տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին՝ ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ավետիսյանը և Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրից

Նկատենք, որ մինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե դեպքը տեղի է ունեցել ականապատ տարածքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Վաղազին համայնքի ղեկավար Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա: Հարցին, թե ինչպես կարող է ճանապարհի վրա ական հայտնված լինել, գյուղապետը չցանկացավ պատասխանել՝ նշելով, թե շատ զբաղված է և այլ բան չի կարող ասել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քաշաթաղի ոստիկանապետ Վրույր Խաչատրյանն անձամբ է գնացել դեպքի վայր՝ կատարվածի մանրամասներին ծանոթանալու: Ավելին՝ պարզեցինք, որ համապատասխան փորձագետները սկսել են ստուգումներ իրականացնել` հասկանալու, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Ում «դաբրոյով» էր քաղաքապետը որսի դուրս եկել

Շատերին հետաքրքրում էր այն, թե ինչ գործ ուներ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, այն էլ երեկ՝ լուսադեմին, ժամը 6:30-ին, Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին: Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Խլղաթյանը, ոչ ավել ոչ պակաս, իր արձակուրդն օգտագործել է որսով զբաղվելով, իսկ նշված ժամը շատ հարմար է որսի համար:

Չնայած Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ այդ հատվածում, որտեղ պայթել է ականը, որսն արգելվում է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե Արմավիրի քաղաքապետը ում խնամին է, նրա համար որևէ արգելք չէր կարող լինել արգելված վայրում որսի դուրս գալ և այն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իսկ Խլղաթյանի հովանավորը, ըստ մամուլում բազմիցս շրջանառված լուրերի, ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:

Դեռևս 2013 թվականին պարզվել էր, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն են, ովքեր խնամիական հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Ուստի հաշվի առնելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով վերջին ամիսներին բավականին լուրջ ներդրումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և մեծ հարգանք է վայելում, ապա նրա խնամի Խլղաթյանի համար ոչ մի արգելք չէր կարող լինել որսի դուրս գալու համար:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում