ԱՄՆ պետդեպի ղեկավար Ջոն Քերին ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի տարածքի գնդակոծությունը` համապատասխան Եգիպտոսի նախաձեռնած առաջարկության: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպման արդյունքում Քերին լրագրողներին ասել է, որ բոլոր նրանց համար, ում հետ հանդիպել է վերջերս, պարզ է, որ պատերազմող կողմերը կրակի դադարեցման մեկ մեխանիզմ ունենք` Եգիպտոսի նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին միջնորդական առաքելությամբ Եգիպտոս է ժամանել` Գազայի ոլորտում կրակի դադարեցման համար: