Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Բացարձակ հաղթանակների լեռն ու պետության ծանր բեռը

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա կլինի կառավարման ճգնաժամ: ՀՅԴ-ն, այսպիսով, խոսում է ոչ իշխանական ճգնաժամի մասին: Այլ կերպ դժվար է գնահատել ստեղծված վիճակը:

Ոչ իշխանական ուժերից մեկի՝ ՀԱԿԿ-ի առաջնորդը հանդես է գալիս հայտարարությամբ և առանցքային խնդիր է դիտարկում սահմանադրական փոփոխությունները կանխելը, իսկ ոչ իշխանական քառյակի մյուս ուժը՝ ՀՅԴ-ն, հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների օգտին, համենայնդեպս՝ քանի դեռ իշխանությունները չեն մերժել ՀՅԴ-ի առաջարկները:

Եթե սա լիներ մարտավարական փոքր խնդիր, ապա ճգնաժամի մասին խոսելը անկասկած չափազանցված կլիներ: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ առնվազն իր համար սա առանցքային հարց է: Եվ եթե առանցքային հարցում առկա է նման տարբեր մոտեցում, ապա սա արդեն, ըստ էության, ճգնաժամի վկայություն է:

Սակայն քառյակում ճգնաժամային վկայությունները քիչ չեն՝ իհարկե: Ընդհանրապես՝ քառյակն ինքնին ճգնաժամային վկայություն է, և արմատները տանում են մինչև 2008 թվականի մարտի 1, երբ Երևանում հանուն իշխանության թափված արյան մի կողմում քառյակի՝ երկու, իսկ մյուս կողմում՝ մյուս երկու ուժերն էին, որոնք այսօր հայտարարում են մեկ կողմում լինելու մասին: Սա ինքնըստինքյան արդեն ճգնաժամ է: Եվ այդ իսկ պատճառով քառյակի բոլոր գործողությունները հանգեցրել են ճգնաժամային արդյունքների: Զորօրինակ՝ կառավարության փոփոխությունը կամ կուտակայինի դեմ պայքարը, որը ըստ էության կարելի է միասնական փաթեթով էլ դիտարկել:

Կառավարության փոփոխությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Հայաստանում իշխող համակարգի քրեաօլիգարխիկ տարրը վերակենդանացել է և հայտնվել առաջնային դիրքերում, վերադարձել սուպերդիրքեր: Սա կարո՞ղ է արդյոք Հայաստանում ճգնաժամային իրավիճակ հաղթահարել: Իհարկե՝ ոչ:

Ուրեմն քառյակին կա՛մ մնում է խոստովանել, որ Հայաստանում ճգնաժամ չկա, կա՛մ ընդունել, որ իրենց պայքարը կիսատ-պռատ հասցրել է իշխանական համակարգի, այսպես ասած, ամբողջացմանը և ըստ էության ճգնաժամի խորացմանը, քանի որ ամբողջացել է ճգնաժամ ստեղծած համակարգը:

Կուտակայինի մասով, ակնհայտ է, քառյակը չի լուծել ոչ մի հարց, չի հասել հիմնարար ոչ մի լուծման, փոխարենը հարվածի տակ է դրել և անպաշտպան է թողել պետական կառավարման համակարգը, բյուջետային հիմնարկների աշխատակիցներին: Եթե նրանք նախկինում կարող էին ըստ էության պաշտպանվածություն զգալ ընդհանուր հասարակական խնդրի համար պայքարի շրջանակում, ապա կուտակայինի դեմ պայքարից հետո արդյունքը եղավ այն, որ մնացին միայն բյուջետայինները, և բյուջետայինները շատ արագ մնացին միայնակ ու հիմա ստիպված են լինելու վճարել, այսպես ասած, նպատակային տուրքերը:

Այսինքն՝ կրկին ճգնաժամային արդյունք՝ ոչ մի քայլ հեռու ճգնաժամից: Ինքնին քաղաքական ճգնաժամ հանդիսացող սուբյեկտը չի կարող հանգեցնել հակաճգնաժամային իրողությունների. ոչ իշխանական քառյակն իր գործունեությամբ գրեթե ամեն հանգրվանի հենց դա էլ ապացուցում է:

Այժմ քառյակը հասել է սահմանադրական փոփոխությունների հանգրվանին. մեկն ուզում է, մյուսը չի ուզում, այն մյուսը երբեք չի էլ իմացել, թե ինչ է իր ուզածը, իսկ չորրորդն էլ կամ, ավելի ճիշտ, առաջինը երեքից ոչ մեկին չի ասում, թե ինչ է ուզում:

Սա ի վերջո ավարտվելու է նրանով, որ լեռն այս անգամ էլ հերթական ճգնաժամն է երկնելու՝ իշխանական համակարգի հերթական բացարձակ հաղթանակի տեսքով, ինչի համար որ ստեղծվել է լեռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում