Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ինչու Թբիլիսիի հայկական եկեղեցու միջադեպին քաղաքական ենթատեքստ տրվեց

Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի երեկ տարածած հաղորդագրությունը բուռն քննարկումներ է բարձրացրել: Ոմանք քննադատում են Վիրահայոց թեմին կոշտ որակումների համար: Ըստ թեմի հաղորդագրության՝ մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

«Երեկ կեսօրին եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենաների կայանատեղում վիճաբանություն է ծագել վրացի մի կնոջ ու նրա ծանոթների և եկեղեցու հոգևորականի ու թեմի պաշտոնյաների միջև: Արդեն երեկոյան «նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգու, հարձակվել է եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա ու դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: Նույն այդ հաղորդագրության համաձայն՝ հարձակվողները նաև ուժ են կիրառել նաև այդ պահին եկեղեցուց դուրս եկած մկրտության մասնակիցների նկատմամբ, որոնց մեջ եղել են «կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել, իսկ առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ՝ այդպիսով հանդարտեցնելով կռվողներին:

Սակայն ինչն է ուշագրավ, որ Վիրահայոց թեմի հայտարարության մեջ նշվում է. «Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»:

Այնինչ, թե շատ վիրահայեր, թե հայաստանաբնակ հայեր կարծում են, որ կենցաղային բնույթի վիճաբանությանը, որը կարող է ծագել ամեն քայլափոխի, չպետք է տալ քաղաքական ենթատեքստ՝ դրանով իսկ իսկապես վտանգի ենթարկելով հայ-վրացական հարաբերությունները՝ ջուր լցնելով դրանով հետաքրքրված ուժերի ջրաղացին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասաց, եթե նման վիճաբանություններին մշտապես նման բնույթ հաղորդենք, լավ բան չի ստացվի, քանի որ եղել է վիճաբանություն կենցաղային հողի վրա: Ըստ նրա՝ եթե դա մշտական բնույթ կրի, եթե կրկնվի, կարելի է մտահոգվել, որ դա կազմակերպված երևույթ է:

«Նման բաներ, իհարկե, չպետք է որ տեղի ունենան, բայց դրան ավելի մեծ լրջություն չպետք է հաղորդել, թեև միայն հետաքննությունից հետո կարող ենք ասել՝ այդ միջադեպը նախապես կազմակերպվա՞ծ է եղել, թե՞ ոչ»,- նշեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման միջադեպերը հիմք հանդիսանան Ջավախքում լարվածության ալիքի համար կամ օգտագործվեն շահագրգիռ ուժերի կողմից այդ նպատակով, նա պատասխանեց, որ տեղում նման հիմքեր չի տեսնում: «Եթե այլ ուժերի կողմից չհրահրվի, ժողովուրդն իր առօրյա հոգսերով ապրում, իր կենցաղով, իր առօրյա աշխատանքով է զբաղվում: Այնպես որ, տեղում նման լարվածություն չկա, եթե դրսից նման լարվածություն արհեստականորեն չներմուծվի: Երբեք էլ ոչինչ չի բացառվում, եթե պետությունների համար դա անհրաժեշտություն է, կամ նրանք անեն այնպես, ինչպես իրենց է պետք, ապա ապակայունացում միշտ էլ հնարավոր է, այլ հարց է, որ կայունություն պահպանելն է շատ դժվար, բայց մեր ժողովուրդը շատ լոյալ է, ամեն ինչ հանգիստ է ընդունում, և նման խմորումներ չկան, նման հարցերով զբաղվելու նույնիսկ ժամանակ չկա»,- ասաց Ֆյոդոր Թորոսյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը նշեց, որ չափազանց տհաճ է, բայց այդ պատահարին չպետք է քաղաքական ենթատեքստ տրվեր: Նրա գնահատմամբ՝ Վիրահայոց թեմի հայտարարությունը նորմալ հայտարարություն էր, միայն եթե չասվեր, թե կան հակահայկական տրամադրություններ վրացիների շրջանում:

«Ես համարում եմ, որ եթե տասից մեկի մոտ կա վատ տրամադրություն հայերի նկատմամբ, և եթե նույնիսկ տեղի է ունենում վիճաբանություն, դա հակահայկականություն չէ, դա պարզապես կենցաղ է, բնականոն: Վրաստանում հայերին շատ լավ են վերաբերվում, և հիմքեր չկան պնդելու, որ Վրաստանում հակահայկական տրամադրություններ են: Բայց այն, որ իրար վիրավորել են, ու վիրավորանքի հողի վրա մենք ասում ենք, թե հակահայկական տրամադրությունները ծաղկում են, այդպես չէ»,- ասաց Բայբուրդը՝ հավելելով, թե չպետք է աջակցել և յուղ լցնել այն ուժերի կրակին, որոնք ցանկանում են սեպ խրել Վրաստանի ու Հայաստանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում