«Թալիբան» շարժումն այլևս ի վիճակի չէ վերականգնել Աֆղանստանի նկատմամբ վերահսկողությունը: Այս համոզմամբ է հանդես եկել թալիբների ղեկավարներից մեկը՝ Աղա Խան Մոթասիմը, գրում է ITAR-TASS-ը:
Նրա կարծիքով՝ «երկրից օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո շարժումն այլևս չի կարողանում վերակագնել երկրի նկատմամբ նախկին վերահսկողությունը, քանի որ այդ նպատակով բնակչությունից անհրաժեշտ աջակցություն չի ստանում»:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Մոթասիմը, «կառավարական զորքերն ավելի հզոր հակառակորդ են դառնում, իսկ Քաբուլի կառավարությանը խաղաղ բնակչությունը բարոյական և նյութական մեծ աջակցություն է տրամադրում»: