Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

«Կիլիկիա»-ում ստուգումներ են, գարեջուր չի արտադրվում, սեփականատերը հերքում է

Այս օրերին շուկայում՝ սուպերմարկետներում, մեծ ու փոքր խանութներում, բավական դժվար է գտնել «Կիլիկիա» գարեջուր: Վաճառողների խոսքով՝ արդեն 1 շաբաթից ավելի է, ինչ «Կիլիկիա» գարեջրի առաքիչները գարեջուր չեն բաժանում խանութներում, քանի որ այն չի արտադրվում: Որոշ տեղեկություններով՝ գարեջրի գործարանում այս օրերին հարկային մարմինների կողմից ստուգումներ են իրականացվում, ինչի պատճառով էլ գարեջուր չի արտադրվում: Իսկ այդ ստուգումները իրականացվում են Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին ստվերից հարկային դաշտ բերելու «օպերացիայի» շրջանակներում:

«Կիլիկիա»  գարեջրի գործարանի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը, սակայն, հերքեց, թե գարեջրի արտադրության հետ կապված խնդիրներ կան, և որ հարկայինը ստուգումներ է իրականացնում գործարանում:

Հակոբ Հակոբյանը օրերս  «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում խոստովանել էր, որ 20-25 տոկոսով ստվերում է գործել, բայց արդեն կողմ է «սպիտակ դաշտում աշխատելուն»: «Եղել է 20-25 տոկոս ստվեր: Ես դա երբեք չեմ թաքցրել, ցանկացած շրջանակում էլ ասել եմ: 20-25 տոկոսը ես համարում եմ չափավոր ստվեր: Իսկ չափավոր ստվերը… ծախսեր կան, որոնք դու չես կարողանում անել, որը վնասում է քո տնտեսությանը: Այդ ստվերով կարողանում ես հոգալ: Իսկ հիմա դա չկա: Իհարկե, խնդիրներ ունենք, դժվարանում ենք: Նախկինում հեշտությամբ լուծել ենք որոշ հարցեր, հիմա չենք կարողանում»,- «Առավոտ»-ին ասել էր գործարար պատգամավորը:

Վերջինս, սակայն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը միշտ էլ ստվերից դուրս է աշխատել, և կառավարության բարեփոխումները, հուլիսի 1-ը իրեն չեն վերաբերում:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հակոբ Հակոբյանի հետ:

 – Պարոն Հակոբյան, ինչո՞ւ «Կիլիկիա» չի արտադրվում:

– Նման բան չկա, դրանք ուղղակի ստից բաներ են, որով փորձ է արվում ինձ խառնել չգիտեմ ում հետ: «Կիլիկիա» գարեջուրը, որը սկսել ա արտադրվել 97 թվականից, միշտ աշխատել ա ու հիմա էլ աշխատում ա: Անցած տարի միայն 3 օր չի աշխատել՝ սարքավորման փչանալու պատճառով, բայց հիմա խնդիր չկա:

 – Բայց սպառողները խանութներում չեն գտնում ձեր գարեջուրը:

– Չկա նման բան: Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ուզում ասել, բայց նման բան չկա: Մենք վաճառում ենք էնքան, ինչքան միշտ վաճառել ենք:

 – Տեղեկություններ կան, որ այս օրերին Ձեր գործարանում հարկային ստուգումներ են իրականացվում, այդ պատճառով էլ դադարեցվել է գարեջրի արտադրությունը:

– Կառավարության սկսած քայլերը միայն «Կիլիկիա»-ին չեն վերաբերում, այլ նաև ՀՀ-ում բոլոր արտադրատեսակներին, անկախ նրանից՝ ներկրվո՞ւմ են, թե՞ արտադրվում: Կառավարության այդ գործողությունները մեր աշխատանքին չեն խոչընդոտում:

 –  Ձեր գործարանում ստուգումներ եղե՞լ են:

– «Կիլիկիա»-ում՝ ոչ, բայց խանութներում լինում են: Մտնում են խանութներ և հարցնում «Կիլիկիա»-ի և մյուս ապրանքների փաստաթղթերը, ճշգրտում են: Եվ ճիշտ են անում:

 – Իսկ Դուք հավատո՞ւմ եք նոր կառավարության սկսած բարեփոխումներին:  Հնարավո՞ր է, որ Հայաստանում բոլորը  ստվերից դուրս նույն՝ հավասար հարկային դաշտում աշխատեն:

– Ես այսօրվա վարչապետից մեծ սպասելիքներ ունեմ: Եվ մենք էլ՝ ինձանից սկսած, ձեզանից վերջացրած, մեր տեղում պետք ա մեր աշխատանքով նպաստենք, որպեսզի վարչապետի ասածները իրականություն դառնան: Ես նախկինում խոսել եմ ստվերի մասին, չեմ ուզում կրկնել, բայց հնարավոր է՝ գա այդ ժամանակը, երբ էլ ստվեր չի լինի: Հիմա մոտենում ենք վարչապետի ասածին: Էն, ինչ եղել ա նախկինում, հիմա էլ չկա: Վարչապետը ֆինանսների նախարարության հետ համատեղ ակտիվ հետևում ա:

 – Ինչի՞ց եք հասկացել, որ ամեն ինչ այլևս նախկինի նման չէ: Հուլիսի 1-ից հետո խոստացված փոփոխությունները, խաղի նոր կանոնները  Ձեզ համար տեսանելի՞ են:

– Ճիշտն ասած՝ ես նոր եմ վերադարձել քաղաք, հանգստանում էի, դեռ «Կիլիկիա» չեմ գնացել, բայց իմ կարծիքով՝ երևում են փոփոխությունները:

 – Պարոն Հակոբյան, իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հիմա բարձրաձայնվում ստվերի մասին, երբ այդ վիճակը միշտ եղել է:

– Երբ որ ուսումնասիրում ենք զարգացած երկրների անցած ճանապարհը, հավատացնում եմ ձեզ՝ բոլորն այդ ճանապարհով անցել են: Դա նորմալ երևույթ է, որովհետև եթե զարգացած երկրներն այդ ճանապարհով են անցել, ապա օրերից մի օր էլ մեզ մոտ պետք է ամեն ինչ ճիշտ ձևով աշխատի:

 – Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 15 տնտեսվարողների անուններ, որոնք վերջին շրջանում ավելացրել էին իրենց հարկերը կամ, այլ կերպ ասած, դուրս էին եկել ստվերից: Բայց այդ ընկերությունների մեծ մասը հանրությանն անհայտ ընկերություններ էին: Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում ավելի շատ այդ փոքր ու միջին բիզնե՞սն է ստվերում, թե՞ խոշորները: 

– Ճիշտն ասած՝ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես կարող եմ միայն «Կիլիկիա»-ի փոխարեն պատասխանել, որը որ 100 տոկոսով աշխատում է օրինական դաշտում:

– Բայց Դուք ասել էիք, որ նախկինում 20-25 տոկոս ստվեր եք ունեցել:

– Ես միշտ ստվերից դուրս եմ եղել և միշտ էլ օրինական հարկային դաշտում եմ եղել: Իսկ հուլիսի 1-ը ու մնացած օրերը ինձ չեն վերաբերում:  Ես 100 տոկոսով ստվերից դուրս եմ եղել միշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում