Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

2 զոհ, 1 ծանր վիրավոր. Սեյրան Օհանյանը դրական է գնահատում դիվերսիոն խմբին չեզոքացնելու օպերացիան

Ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցման արդյունքում հայ սպայի և 17-ամյա պատանու սպանությունից, 37-ամյա կնոջ ծանր վիրավորումից հետո մեղադրանքներ են հնչում, որ ազգային անվտանգությունը, բանակը քնած են եղել, եթե դիվերսանտները կարողացել են այդքան ժամանակ ազատ շրջել, մարդ սպանել ու վիրավորել:

Այսօր ՊՆ կենտրոնական հավաքակայանում «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ-ի և բանակի գործողությունները՝ դիվերսանտներին հայտնաբերելու ուղղությամբ, ովքեր մոտ 10 օր շրջել ու մարդ են սպանել Հայաստանում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Միանգամից ասեմ, որ նրանք Հայաստանի տարածքում չեն եղել: Տեղում աշխատել են ԼՂՀ պաշտպանության բանակի և ԼՂՀ անվտանգության աշխատակիցները, իհարկե` համագործակցելով ՀՀ սահմանային բնակավայրերի և նման աշխատակիցների, հայկական բանակի ստորաբաժանումների հետ: Կարծում եմ, որ որոնումները կազմակերպվել են բավական բարձր մակարդակով և շատ կարճ ժամանակահատվածում ենք մենք կարողացել նրանց ձերբակալել: Նախկինում այդպիսի երևույթների կասկածներ եղել են, բայց որևիցե հայտնաբերում, ձերբակալում չի եղել: Ամսի 8-ից սկսած մինչև ամսի 11-ը բոլորը ձերբակալվել են: 4-5 օրվա ընթացքում այդպիսի խնդիր կատարել, այդ տարածաշրջանն ամբողջությամբ ուսումնասիրել, ամբողջությամբ որոնումներ իրականացնել, բավականին բարդ գործընթաց է, և գտնում եմ, որ բանակի և ԱԱԾ աշխատակիցների համագործակցությունը այսօր բավական բարձր մակարդակի վրա է»:

Սեյրան Օհանյանը նաև հավելեց. «Մեր հրամանատարների հմուտ գործողությունների արդյունքում է, որ տարբեր իրավիճակներում կարողանում ենք ճիշտ որոշում ընդունել ու վնասազերծել հակառակորդին»:

Ինչ վերաբերում է օրերս հայտնաբերված 17-ամյա պատանու սպանությանը, ապա նախարարի խոսքերով՝ նախնական վարկածով՝ «դիվերսիոն խմբի ձերբակալված վերջին անդամն է իրականացրել 17-ամյա պատանու սպանությունը»: Մանրամասները, ըստ նախարարի, վերջնականապես կպարզվեն քրեական գործի նախաքննությամբ:

Դիվերսիոն խումբը այլ հանցագործություններ կատարել է, թե ոչ` ըստ նախարարի, տեղեկություններ չկան: Ի՞նչ երաշխիք կա, որ ամբողջ խումբն է հայտնաբերվել` հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ հետորոնողական միջոցառումներ են իրականացնում, որ նման բաները բացառվեն:

Ադրբեջանն արդեն դիմել է Կարմիր խաչին և փորձում է ռազմագերու կարգավիճակ տալ դիվերսանտներին: «Սակայն ԼՂՀ ղեկավարության և մեր տեսակետն այն է, որ նրանք վարձկան հանցագործներ են, և այդ հանցագործները պետք է պատժվեն ԼՂՀ օրենքներով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանցիները պետք է պատասխան տան երկու սպանության և զինծառայողի կնոջը ծանր վիրավորելու համար: «Այսօր հնչում են կարծիքներ, որ դիվերսանտը պետք է լինի երիտասարդ, ընդհակառակը` այդպիսի դեպքերում ընտրվում են պատերազմ անցած և տարիքով անձնավորություններ, տեղանքը լավ իմացող: Նրանց հանդերձանքն էլ է ապացուցում, որ հատուկ պատրաստված ստորաբաժանումների ներկայացուցիչներ են»,- ասաց Օհանյանը:

Լեռնային Ղարաբաղ ներթափանցելուց հետո նկարահանած կադրերում դիվերսանտները հայտարարել էին, որ գողությունը իրենց պապական մասնագիտությունն է: «Անասնագողեր են, թե չէ` չեմ կարող ասել, իրենց մոտ միշտ էլ գողությունը կա»,- այդ կապակցությամբ մեր հարցին ի պատասխան ասաց նախարարը:

Մամուլում տեղեկություն կա, որ Վարդենիսում ու Քարվաճառում որոշակի խուճապ կա բնակչության շրջանում: «Ես գտնում եմ, որ այսօր Վարդենիսում և Քարվաճառում խուճապ չկա»,- վստահեցրեց նախարարը:

Նրա խոսքերով՝ ՊՆ-ն այսօր քննարկում է հարցը, որ սահմաններում բնակվող պայմանագրային զինծառայողները տանը զենք-զինամթերք ունենան, որ նման դեպքերում կիրառեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում