Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի՞, որպեսզի «Սերժ Սարգսյանն իր հզորությունը զգա»

2011թ. փետրվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր: Ավելի շուտ՝ վերահաստատեցին կոալիցիայում մնալու հարցը: Հիշեցնենք. այդ ժամանակ բավականին լարված էին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հարաբերությունները, կարծիք կար, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, և երկու կուսակցություններն անընդհատ բանակցություններ էին վարում այդ հարցի շուրջ: Եվ ի վերջո՝ վերահաստատվեց 2008թ. կոալիցիոն հուշագիրը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ իր այդ քայլը բացատրեց արտաքին գործոններով: «Քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ է ծառացած այսօր՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական և ռազմական, իսկ երկրի նախագահը, որը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա լիարժեք բանակցություն վարել, խնդիրները լուծել հօգուտ երկրի, ժողովրդի», – լրագրողների հետ զրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանը և ավելացրել, թե «դրա համար էլ մենք այսօր ասում ենք` խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի»:

Այսօր նույնպես հայ-ադրբեջանական սահմանին կա մեծ լարվածություն, բայցի այդ՝ անորոշ է և ձգձգվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության հարցը: Եվ այսօր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական ու տնտեսական ոլորտներում Հայաստանի համար ավելի վատ պայմաններ են, քան 2011 թվականին: Արդյոք այս հանգամանքը կարո՞ղ է հիմք ծառայել, որ ԲՀԿ-ն կրկին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, որպեսզի, ինչպես Գ. Ծառուկյանն էր ասում, «երկրի նախագահը, որը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, իր հզորությունը զգա»:

Անդրադառնալով այս հարցին՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նախ՝ այդ ժամանակ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մեջ և չի հայտարարել, որ դուրս է գալու կոալիցիայից: Եվ հետո՝ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ էր մնում: Այսինքն՝ մենք պետք է բնականոն շարժվեինք դեպի հաջորդ քայլը:

Իսկ ինչ վերաբերում է այսօրվա խնդրի հետ կապված հարցադրումներին, ձեզ ասեմ, որ այդպիսի բան չի ակնկալվում և չի սպասվում՝ միանշանակ: Եվ պետք չի կապել սահմանային որոշակի խնդիրները քաղաքական դաշտում արմատական կամ որակական փոփոխությունների հետ: Ես անձամբ չեմ ակնկալում և չեմ սպասում, որ այդպիսի բան կարող է լինել»:

Վերջինս անդրադարձավ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված իր 6 կետից բաղկացած առաջարկություններին, որոնք վերաբերում էին էլեկտրաէներգիայի թանկացմանը: ՀԾԿՀ-ն մինչև այժմ չի պատասխանել պատգամավորի առաջարկներին:

Մ. Մելքումյանը պարզունակ համարեց այն դիտարկումը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արարատյան դաշտավայրում ավելացնում է արտեզյան հորերի գործարկումը, քանի որ այդպիսով ցանկանում է զարգացնել իր սեփական, իր կուսակից Սամվել Ալեքսանյանի, խնամի Գ. Ծառուկյանի և այլոց խոշոր ձկնաբուծարանները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում