Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դառնում է 60 տարեկան: Չնայած նման դեպքերում, երբ խոսքը կնոջ մասին է, ընդունված է տարիքը թաքցնել, սակայն այս դեպքը հատուկ է. խոսքը հզորագույն արևմտաեվրոպական տերության առաջնորդի մասին է, ով կարողացել է գլխապտույտ կարիերա ստեղծել:
Այս տարի ամերիկյան Forbes ամսագիրն արդեն 4-րդ անգամ Մերկելին համարել է աշխարհի ամենահզոր կինը: Նա արդեն 8 տարի Գերմանիայի կանցլերն է՝ 2005 թվականից անընդմեջ զբաղեցնելով այդ պաշտոնը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Անգելա Մերկելը ծնվել է Համբուրգում: Հայրը լյութերական հոգևորական էր: 1973-1978թթ. Մերկելը Լայպցիգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա:
1990 թվականին՝ Գերմանիայի միավորումից հետո, Մերկելը դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, այնուհետև նույն կուսակցությունից՝ Բունդեստագի պատգամավոր: