Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա նոր ավտոմայրուղին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ծանոթացել է մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղուն: Մայրաքաղաքի կենտրոնական հատված տանող տրանսպորտային երթևեկության հոսքերը բեռնաթափելու նպատակով, Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայն նախատեսված, կենտրոնը շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա անընդհատ երթևեկության քաղաքային օղակաձև ավտոմայրուղի կառուցելու ծրագրով, Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, որն ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին:

Ավտոմայրուղին շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է, որ ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Նշվել է, որ երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ և 2.5 մ: Կառուցվել են տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում։ Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է առանց հատումների մեքենաների երթևեկությունն ու ստեղծում տրանսպորտային կապ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Թունելի երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթևեկության ուղղությունները։ Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ, ընդամենը՝ 87000 քմ: Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա:

Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում: Բացի այդ, Երևանի քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին նաև զեկուցել է, որ, շինարարական աշխատանքներին զուգահեռ, կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ և թուփ։ Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց։ Մայրուղուն զուգահեռ կառուցվել է նաև 3.5 մ լայնությամբ շերտ՝ ինժեներական հաղորդակցուղիներ անցկացնելու համար, որտեղ տեղադրվել է 1 կմ երկարությամբ ջրատար և 2 կմ երկարությամբ կենցաղային կոյուղի։ Բացի այդ, իրականացվել են ավտոմայրուղու ազդեցության գոտում եղած ինժեներական բազմաթիվ ենթակառուցվածքների (կապի, գազի, ջրագծերի, կոյուղագծերի, բարձր լարման էլեկտրագծերի, ոռոգման ուղիների և այլն) տեղափոխման և վերատեղադրման աշխատանքներ։ Հանրապետության նախագահին նաև զեկուցվել է, որ ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, արդեն կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0 մլն դրամ է:

Իսակովի պողոտայի հատվածում Հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ արագընթաց նոր ավտոմայրուղու նախագիծը: Համաձայն նախագծի՝ նոր ավտոմայրուղին կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով, որը կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին, այդպիսով, ապահովելով Արշակունյաց պողոտայից Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, որի շննորհիվ էապես կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոն եկող տրանսպորտային հոսքը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական: «Այսօր մենք շահագործման հանձնեցինք մայրաքաղաքի համար իրոք անչափ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհը, որը տրանսպորտային երկու հանգույցների հետ միասին ունի ավելի քան 5 կմ երկարություն և 15 մետր լայնություն: Ի դեպ, այս ճանապարհի կառուցման գաղափարը եղել է դեռ խորհրդային տարիներին, 70-ական թվականներին, սակայն հիմնականում ֆինանսների բացակայության պատճառներով չի իրագործվել: Եվ եթե հաշվի առնենք, որ խորհրդային հզոր տնտեսության պարագայում դա հեշտ չի եղել, ապա այսօր առավել քան նշանակալի կարելի է որակել այս ճանապարհի կառուցումը: Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր շինարարներին, որ օր ու գիշեր քրտնաջան աշխատանքով իրականացրին այս ծրագիրը, ինչի արդյունքում էլ այսօր շահագործման ենք հանձնում կարևոր այս ճանապարհը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Առանձնակի կարևորելով նոր ավտոմայրուղու ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նաև հավելել է, որ շահագործման հանձնվող Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա տանող նոր ճանապարհը կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան. «Մեր գլխավոր նպատակն էր մայրաքաղաքում ունենալ որակյալ և անվտանգ ճանապարհ: Նոր ավտոմայրուղին, ըստ էության, կարևոր կապող հանգույց է դառնում երեք վարչական շրջանների միջև: Ի դեպ, ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային՝ տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցված արտաքին լուսավորության համակարգի ավելի քան 6 կմ երկարությամբ մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով: Կառուցել ենք նաև պոմպակայան ու անցկացրել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Եվ, ինչպես տեսնում եք, ճանապարաշինությանը զուգահեռ, նաև 5 հա տարածք կանաչապատել ենք, տնկվել է ավելի քան 2000 դեկորատիվ ծառ և թուփ։ Արդյունքում այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ ճանապարհ, և մեր համաքաղաքացիները հանգիստ կարող են օգտվել նոր ավտոմայրուղուց: Այս ճանապարհի կառուցումը իրականում մեծ ձեռքբերում է Երևանի համար և, ընդհանրապես, վստահ եմ նաև կհամաձայնեք, որ կենտրոնը շրջանցող ճանապարհների առկայությունը իսկապես կենսական անհրաժեշտություն է տրանսպորտային ծանրաբեռնվածության ներկա պայմաններում: Ըստ այդմ, մենք կշարունակենք քննարկել նմանատիպ ճանապարհներ ունենալու նոր ծրագրեր ևս», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

unnamed (4)

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

unnamed

 

Լուսանկարները` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում