Իրանում արդեն մի քանի օր է ՝սեւ շուկայում տեղի է ունենում ազգային արժույթի կտրուկ արժեզրկում: Մարդիկ արագորեն հանում են իրենց ավանդները բանկերից եւ փոխանակում այլ տարադրամի հետ: Որոշ մասնագետներ սա կապում են կառավարության վարած նոր քաղաքականության հետ, որով ռիալի արժեզրկումը թույլ կտա նպաստավոր պայմաններ ստեղծել արտահանողների համար: Ականատեսների վկայությամբ, տարադրամի փոխանակման որոշ վայրերում նկատվում են կուտակումներ: Փոխանակման կետերում հայտնել են, որ մինչեւ ժամը 14:00՝ փոխանակում չի կատարվելու: Հիշեցնենք նաեւ, որ տարադրամ գնելու սահմանափակումներ են մտցվել թե՛ տեղացիների, թե՛ արտասահմանցիների համար: