«Դուրս մեր գրպանից» պահանջով այսօր մոտ 70 մեքենա իրականացրեց ավտոերթ՝ընդդեմ արագաչափերի և կարմիր գծերի։
Երթը մեկնարկեց Թբիլիսյան խճուղուց։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ տուգանքների չափը բարձր է, և մատչելի չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Նշենք, որ «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթ Երևանի փողոցներում իրականացրել է հիմնական չորս պահանջներով՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. փոքրացնել տուգանքները 5 անգամ, 3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: