Մարտի 15-ին` ժամը 10.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Մարտիրոս Ե.-ին. նա ժամը 10.30-ին «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկել 47-ամյա Քնքուշ Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: