Արդյո՞ք սերը կարող է ամեն ինչ հաղթահարել: Եթե երկար չմտածել, ապա պատասխանը ռոմանտիկ-դրական կլինի: Սակայն, պատմական որոշ դրվագներ հիշելով՝ կարելի է ենթադրել, որ սերն անհետանում է տարածության, հասարակական ճնշումների և այլ ֆակտորների ազդեցության տակ։
Զույգերի միջև ամուսնությունների մեկ այլ արգելք էլ գոյություն ունի, որը վերաբերում է արյունակիցների միջև ամուսնական կապին:Մերձավոր ազգակիցների միջև ամուսնությունները բոլորն են դատապարտում, իսկ հեռավոր արյունակիցների միջև ամուսնական կապերը չնայած չեն քաջալերվում, սակայն բուռն քննադատության չեն արժանանում: Իսկ ահա զարմիկների միջև ամուսնությունները այն թեմաներն են, որոնք մշապես վիճելի են հանդիսանում գիտնակաների, բժիշկների, հոգևորականների, ինչպես նաև այն մարդկանց ազգականների մոտ, ովքեր զարմիկներ լինելով հանդերձ, ցանկանում են ամուսնանալ:
Պատմությունն ազգականների միջև ամուսնությունների շատ ֆաստեր է վկայում, որոնք տարբեր պատճառներով են կայացել՝ ֆինանսական, քաղաքական:
Հարյուրամյակներ անց գիտնականները պարզել են, որ հենց արյունակցական ամուսնությունների պատճառով են անհետացել եգիպտական փարավոնների դինաստիաները: Այդպիսի ամուսնությունների արդյունքում երեխաները թույլ և խանգարումներով են ծնվում:
Ժամանակակից Ասիայում և Եվրոպայում այդպիսի ամուսնություներն արգելող օրենքներ չկան, իսկ ահա ԱՄՆ-ի 25 նահանգներում զարմիկներին օրենքով արգելվում է միմյանց հետ ամուսնանալ:
Սակայն, նման քայլին դիմող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս նախ և առաջ գենետիկական հետազոտություն անցնել՝ պարզելու համար, արդյոք այդ ամուսնությունից ծնված երեխաները գենետիկական շեղումներ չեն ունենա, սակայն հարկ է նշել, որ նման հետազոտությունները ոչ միշտ են ճշգրտորեն տալիս այդ հարցերի պատասխանները: